Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը հերքել է Հատուկ Քննչական ծառայության պետի հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևրորգյանը իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։ «Ես այդպիսի բան չեմ ասել: Ես իրենց ասել եմ որոշ փաստեր, որոնք իրենք ներկայացնում են որպես ճնշում: Դա իրենց գործն է», – Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը:
Լրագրողի հարցին, թե այսինքն՝ չի՞ եղել ճնշում, Վալերի Պողոսյանը պատասխանել է. «Չեմ ասում եղել է կամ չի եղել, ես ներկայացրել եմ փաստը, դա մեկնաբանություն է, մնացածը ուրիշ է, ես կարող եմ մեկնաբանել այսպես կամ այնպես»:
Պողոսյանը լրագրողին ասել է, որ իրավունք չունի պատմել, թե ինչ փաստ է ներկայացրել ՀՔԾում:
Լրագրողի մյուս հարցին, թե ճիշտ է ՀՔԾ պետի պնդումը, որ նրա եղբոր միջոցով ճնշում է գործադրվել, Պողոսյանն ասել է. «Ոչ, դա նրանց եզրակացությունն է: Էդ քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե՝ մարդ»:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել 2008 թվականի նախագահական ընտրությունների բողոքարկման հարցով որոշում կայացնելու համար:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը