Շտապ. Սպանություն գիշերային ակումբում. 28-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է մայրուղում

Այսօր՝ օգոստոսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհի «VARDA» գիշերային ակումբի հարևանությամբ՝ դիմացի մայթում, տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի և Արտաշատի ոստիկանապետեր Ջանիկ Մարությանն ու Արթուր Հովհաննիսյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի և Մասիսի քննչական բաժնի պետի տեղակալ Կարեն Իսրայելյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Արարատի մարզի դատախազության դատախազ Վաղինակ Մկրտչյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Արթուր Սահակյանն էր, ով մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից: Պարզվել է նաև, որ Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանը՝ դանակահարված վիճակում: Ոստիկաններն ու քնիչները նշված ճանապարհին գործող «VARDA» գիշերային ակումբի մոտ հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 01 MM 055 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղին և ուղևորի նստատեղին կան արնանման հետքեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Խ. Արոյանին, ով նշված գիշերային ակումբն աշխատացնողն է, սակայն հարևանությամբ բնակվողներն էլ ասում էին, որ նա տերն է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև արյունոտված մայկա: Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, հանցագործության գործիք դանակն հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում եղել է դատապարտված: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am