ՀՀ հերոս, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ Մարին Հովհաննիսյանը և օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը հանդիպել են, Այս մասին հայտնում է հերոսի մայրը.
...Օրը վաղուց կիսվել է, իսկ ես դեռ տպավորված եմ երեկվա սովորական թվացող օրս անբացատրելի տաք ու ջերմ գույներով շաղախված հանդիպումից...
Հանդիպեցինք Եռաբլուրում` Արմենի մոտ ես ու նրբագեղ մի հայուհի` աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը... Թե ինչ զգացի առաջին րոպեներից... Բառերը շարվել էին կոկորդումս, գրկախառնվեցինք հին բարեկամների պես ու երկուսս էլ խեղդվում էինք` կուլ տալով արցունքները...Ծանր էին առաջին պահերը, հետո որոշեցինք շրջել Եռաբլուրում. տղերքին այցելեցինք, զրուցում էինք, երբեմն ժպտում, իսկ եղանակը զով էր, անձրևային... հիացած էի, բնավ ոչ զարմացած իր բացառիկ համեստությամբ, գիտեմ էդպիսին են մեծությունները... ու ես մտովի կրկնում էի" Հպարտ եմ, որ Ձեր ժամանակակիցն եմ"... Արմենին ու մյուս տղաներին հրաժեշտ տալով որոշեցինք մեր տուն գնալ։ Տիկին Հասմիկը ծանոթացավ ընտանիքիս հետ, շրջեց թանգարանում։ Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել մեծանուն հայուհու նվերները."Նվիրում Կոմիտասին" իր ձայնասկավառակը և ազգի մեծագույ նվիրյալ՝ Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմող տեսաֆիլմ ու ծննդյան 72 ամյակին նվիրված գալա համերգի սկավառակը։ Շնորհակալ եմ Աստծուն, որ երեկվա օրս հարստացավ Ձեզնով թանկագին Հասմիկ Պապյան...
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը