Նոր սպառնալիքներ Ալիևից՝ Հայաստանին ու Արցախին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնացել է Արցախի հիմնահարցում դիմել բանակի օգնությանը: Ըստ interfax.az-ի, Ալիևը հերթական անգամ պնդել է իր այն թեզը, որ Հայաստանում նախկին իշխանությունների տապալման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի վարած քաղաքականությունը, քանի օր ապրիլյան քառօրյա բախումները «հարված հասցրին նրանց փտած հենասյուներին»: Ընդ որում, Ալիևը սպառնացել է շարունակել այդ քաղաքականությունը: «Ադրբեջանի և Հայաստանի միջև մեծ անդունդ կա տնտեսական առումով: Ընթացիկ տարվա հունիսին տեղի ունեցած ռազմական շքերթը ցույց տվեց՝ ով ինչի է ընդունակ: Մենք օգտվում ենք, և հետո էլ կօգտվենք այդ հնարավորություններից»,- ասել է Ալիևը:՝ Ինչ վերաբերում է հակամարտության խաղաղ կարգավորմանը Ալիևն ասել է, թե կասկածում է, որ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստվում են աշխատել ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ. «Հայաստանի նոր իշխանությունները չպետք է թույլ տան նախորդ խունտայի սխալները ԼՂ- կարգավորման հարցում: Սակայն Հայաստանի նոր իշխանությունները հանդես են գալիս հակասական հայտարարություններով, որոնք դժվար է հասկանալ ինչպես մեզ, այնպես էլ միջազգային կազմակերպություններին»,- ասել է Ալիևը: Նա նաև նշել է, որ Ադրբեջանի համար անընդունելի է բանակցություններում որպես կողմ տեսնել Ղարաբաղը: Ալիևի խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունների հայտարարությունները՝ «հարված են հասցնում հակամարտության խաղաղ կարգավորմանը», «ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա»: «Մենք խաղաղություն ենք ցանկանում: Մեզ մոտ առայժմ տպավորություն է ձևավորվում, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են շարունակել ադրբեջանական հողերի օկուպացումը: Մեր միջև խաղաղություն կարող է տիրել միայն օկուպացված տարածքների ազատագրմամբ: Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա հայ զինվորը պետք է լքի ադրբեջանական տարածքները»,- ասել է նա: «Հակամարտությունը պետք է լուծվի հնարավորինս արագ և փուլ առ փուլ: Մենք և միջազգային հանրությունը դա ենք պահանջում: Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն օկուպացման քաղաքականությունը, ապա մենք կշարունակենք Հայաստանը մեկուսացումը, կշարունակենք կործանել նրանց»,- սպառնացել է Ալիևը: Արցախյան հակամարտության հարցով ՀՀ-ի Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն դեռ չկա, օրերս լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Վերջնական պայմանավորվածություն չկա, թե Բրյուսելում արտգործնախարարների առաջին հանդիպմանը նման հարց քննարկվել է»,-նշեց նա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպմանը, Տիգրան Բալայանը ասել էր . «Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է պատրաստակամությունը, սակայն այդ հանդիպման մասին պայմանավորվածություն այս պահին չկա»: Սակայն ԱԳՆ խոսնակն ուշագրավ դիտարկում էր արել, թե՝ այդ հանդիպումն ինքնանպատակ չի կարող լինել. «Այն բովանդակային պետք է լինի՝ Վիեննայի Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների վերահաստատման համատեքստում: Դա հնարավորություն կտա ապահովել այնպիսի պայմաններ, որպեսզի խաղաղության հաստատման գործընթացում առաջընթաց արձանագրվի»: Այսպես, Երևանը հաստատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, սակայն նա հավելում, որ պայմանավորվածություն դեռ չկա: Հայաստանը, սակայն կար որ շեշտադրում է անում՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Այս պայմանավորվածությունների վրա հիմնվելով Երևանը ցույց է տալիս, թե որ դեպքում կողմերը կարող են առաջ շարժվել խնդրի կարգավորման ուղղությամբ: Բայց ուշագրավ է, որ Բաքվից էլ պնդում են, թե Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը համաձայնեցված է: Բաքուն և Երևանը համաձայնել են երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Նյու Յորքում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը մեկնարկում է սեպտեմբերին: Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին, Բրյուսելում: Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարարն, արդեն իսկ այս հանդիպումից մեկ ամիս առաջ հստակեցրել է դիրքորոշումը: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Իտալիայի արտգործնախարար Էնցո Միլանեզիի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը: Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շարունակաբար հնչող ռազմական հռետորաբանությունը և հայատյացության սերմանումն ուղղված են խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերի տապալմանը։ Թամար Բագրատունի

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am