Ներկա իշխանությունները դա հանդուրժում են

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվանում են ազգադավ), սպառնալիքներ և անեծքներ: Այս կապակցությամբ կուզեի մի փոքր հետ գնալ, որպեսզի որոշ բաներ պարզ դառնան: 2000-2003 թվականին ես պաշտպանում էի մի զինվորի, ում մեղադրել էին համածառայակցի սպանության մեջ: Այս զինծառայողից ռազմական ոստիկանները խոստովանական ցուցմունքներ էին կորզել՝ եղունգները պլասկոգուբցիներով սեղմելու և համանման այլ խոշտանգումների միջոցով: Ինձ հաջողվեց ապացուցել խոշտանգումների փաստը (ում հետաքրքիր է՝ կարող են նայել Եվրոպական դատարանի վճիռը Միշա Հարությունյանի գործով), որի արդյունքում 5 խոշտանգողները, որոնցից մեկը արդեն ԱԱԾ-ում շատ բարձր պաշտոն էր զբեղեցնում, իսկ մյուսը՝ ՌՈ տարածքային բաժիններից մեկի քրեական հետախուզության պետ էր՝ դատապարտվեցին: Այդ 5 անձինք, ամենքը, ունեին մեծ հնարավորություններ և բազմաթիվ ազգականներ, ովքեր (հասկաանալի պատճառներով) ՇԱՏ վատ էին տրամադրված իմ դեմ: Կար մտավախություն, որ նրանք կարող է փորձեն վրեժ լուծել: Սակայն ստացվեց այնպես, որ նրանցից որևէ մեկը, որևէ անգամ ինձ չփորձեց սպառնալ կամ վիրավորել: Ես հասկացա, թե ինչու այդպես եղավ. նրանց համար պարզ էր, որ իշխանությունները չեն հանդուրժի նման վերաբերմունք փաստաբանի նկատմամբ: 2013 թվականին ինձ դիմեցին Բուդաղյաններ ընտանիքի անդամները՝ երևի գիտեք, թե որ գործով: Տարիներ շարունակ իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով պայքարել եմ, որպեսզի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա որդին ենթարկվեն քրեական պատասխանատվության: Կասկածից վեր է, որ Սուրիկ Խաչատրյանը ի վիճակի կլիներ և պառնալ ինձ, և այդ սպառնալիքներն իրականություն դարձնել: Սակայն որևէ անգամ չփորձեց: Ես դա վերագրում եմ այն ժամանակվա իշխանությունների դիրքորոշմանը: Պարզ է, որ եթե Ս.Խաչատրյանը գոնե ենթադրեր, որ այդ պահի իշխանությունները կհանդուրժեն իմ նկատմամբ սպառնալիքները կամ վիրավորանքը՝ նա դա կաներ: Այժմ ես համացանցում տեսնում եմ և թիմի մյուս փաստաբանների հասցեին վիրավորանքներ, սպառնալիքներ և անեծքներ: Ու ինձ համար պարզ է, որ դրանց հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն: Սա է ցավալի, այլ ոչ թե վիրավորանքները (որոնք տրվում են իրենց խոսքի արժեքը չհասկացող անձանց կողմից)»:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am