Քուրդ ֆուտբոլիստը` Օզիլին. «Թուրքիայում քրդերի նկատմամբ իրականացվող ճնշումները չե՞ս տեսնում»

Ազգությամբ քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքինարձագանքել է Արսենալի կիսապաշտպան Մեսութ Օզիլի այն հայտարարություններին, թե վերջինս Գերմանիայի ազգային հավաքականի կազմից հեռացել է Գերմանիայում առկա խտրականության դրսևորումների պատճառով։ Միջանկյալ նշենք, որ Դենիզ Նաքին խաղացել է Գերմանիայի առաջնությունում հանդես եկող մի շարք թիմերի կազմում, ինչպես նաև Թուրքիայի առաջնության ցածր լիգայում հանդես եկող թիմերից մեկում։ Նա նաև հանդես է եկել Գերմանիայի ազգային երիտասարդական հավաքականում։ Քուրդ ֆուտբոլիստը ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Գերմանիայի քաղաքացիություն: Նաքին, Օզիլի հայտարարություններից հետո թեմայի շուրջ խոսել է Euronews-ի թուրքական ծառայությանը հարցազրույցէ տվել: «Եթե Մեսութի նպատակը ռասիզմի դեմ պայքարն է, ապա առաջին հերթին նա պետք է քննադատի Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Ինքս Թուրքիայում խտրականության և այլատյացության զոհ եմ դարձել։ Այնտեղ ամեն ինչ իրականացվում է մեկ մարդու բերանից հնչած խոսքերով։ Եթե նա ցանկանա, քեզ կհայտարարեն ահաբեկիչ, կամ էլ հակառակը՝ քեզ շատ կսիրեն։ Իսկ Գերմանիայում, որպես Գերմանիայի հավաքականի կազմում հանդես եկած ֆուտբոլիստ, ես երբեևիցե խտրականության չեմ հանդիպել... Ես մի հարց եմ ցանկանում տալ Օզիլին, դու որպես թուրք ֆուտբոլիստ, Թուրքիայում որևէ անարդարություն չե՞ս նկատւմ։ Դու ինչ է չե՞ս տեսնում սպորտի և այլ բնագավառներում ծագումով քրդերի նկատմամբ իրականացվող ճնշումները։ Ինչո՞ւ ես լռում։ Նախևառաջ ձայնդ բարձացրու Թուրքիայում տիրող խտրականության դեմ։ Միայն դրանից հետո կխոսենք Գերմանիայում առկա դժվարությունների մասին»,-ասել է քուրդ ֆուտբոլիստը։ Վերջինս ասել է, որ այժմ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրա նկատմամբ արգելք է սահմանել։ Նա մտավախութուն է հայտնել, որ եթե վերադառնա Թուրքիա, ապա իրեն կձերբակալեն։ Աղբյուրը՝ ermenihaber.am

դիտվել է 85 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am