Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը

Թուրքիայի արտգործնախարարությունը բացասաբար է արձագանքել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի ԱՄՆ-ը մուտք գործելն արգելող պատժամիջոցների սահմանմանը: Հայտարարությունում նշվել է, որ Թուրքիան անհապաղ պատասխանելու է ԱՄՆ-ի պատժամիջողներին: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Խստորեն դատապարտում ենք ԱՄՆ գանձապետարանի կողմից հայտարարված մեր երկրին առնչվող պատժամիջոցի որոշումը։ Խնդրո առարկա որոշումը, որով թիրախավորվում են մեր երկու նախարարները, ո՛չ պետության լրջության հետ է կարելի է նույնացնել, ո՛չ էլ օրենքի և արդարության տեսանկյունից է հնարավոր հիմնավորել։ Կասկած չկա, որ այս որոշումը, որն անհարգալից միջամտություն է մեր իրավական համակարգին, դեմ է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների էությանը և մեծ վնաս է հասցնելու երկու երկրների միջև խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող կառուցողական ջանքերին։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին հետ կանգնել այս սխալ որոշումից։ Անհապաղ համարժեք պատասխան է տրվելու ոչ մի նպատակի չծառայող այս ագրեսիվ դիրքորոշմանը»։ Նշենք, որ թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառը Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին՝ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության բազմաթիվ հորդորներից հետո ազատ չարձակելն է: Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցները կիրառվել են այդ երկու նախարարների նկատմամբ այն պատճառով, որ հենց նրանք են գլխավոր դերակատարություն ունեցել Բրանսոնի կալանավորման մեջ։ Բացի ԱՄՆ-ը մուտք գործելու արգելքից, սառեցվել են նաև ԱՄՆ-ում Սոյլուի և Գյուլի նյութական միջոցները։ Աղբյուրը` Ermenihaber.am

դիտվել է 43 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am