Թուրքիայի ՆԳ նախարարը հարվածել է Էրդողանի փեսային (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և բարձրագույն ռազմական խորհրդի անդամները օգոստոսի 2-ին այցելել են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։ Այցի ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և գանձապետարանի ու ֆինանսների նախարար, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի միջև։ Այցի ավարտին դեպի իրենց մեքենաները շարժվող նախարարները ուսերով բախել են իրար։ Սոցիալական ցանցերում արագ տարածված և բուռն քննարկումների առարկա դարձած միջադեպի տեսագրությունից կարելի է ենթադրել, որ Սոյլուն մտածված է բախվում Ալբայրաքին։ Միջադեպից հետո Բերաթ Ալբայրաքը շարունակում է անխռով առաջ շարժվել, իսկ Սուլեյման Սոյլուն հետ է նայում ու խորամանկ ժպտում։ «Mynet» լրատվակայքը նշում է, որ ավելի վաղ Սոյլուի և Ալբայրաքի միջև վեճ է եղել։ Իսկ թուրքական «FOX TV»-ի մեկնաբան Ֆաթիհ Փորթաքալի կարծիքով՝ նախարարների միջև ամիսներ առաջ սկիզբ առած լարվածության պատճառով նախագահ Էրդողանը շուտով կարող է կանգնել Սոյլուի և Ալբայրաքի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ։ Աղբյուրը՝ ermenihaber.am

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am