Սևանա լճում ջրասուզակներն ու ոստիկանները շարունակում են ջրահեղձ եղած 41-ամյա տղամարդու որոնողական աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, վաղ առավոտվանից ջրասուզակներն ու ոստիկանները Սևանա լճում վերսկսել են ջրահեղձ եղած 41-ամյա տղամարդու որոնողական աշխատանքները։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 3-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 5-րդ կմ հատվածում, Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, Սևանի ափից մոտ 5կմ Սևանա լճի ուղղությամբ, 4 հոգի փչովի նավակով ուժեղ քամու հետևանքով ափից անհայտացել են: Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի և ջրասուզակ Վահե Մելքոնյանի գլխավորությամբ: Ա. Ճզմաչյանը ափից 5 կմ հեռավորության վրա՝ ուժեղ քամու պայմաններում, կարողացել էր հայտնաբերել կորածներին և անվտանգ դուրս բերել ափ: Նավակում եղել էին Վանաձորի բնակիչներ Ժաննա Շահնազարյանը, նրա երեխան՝ 4-ամյա Արան, քրոջ երեխան՝ 11-ամյա Էրիկը և եվս մեկ երեխա: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրանք Վանաձորից եկել էին նշելու Էրիկի հոր՝ 43-ամյա Նվեր Շահնազարյանի ծննդյան տարեդարձը, և երբ փչովի նավակը քամու հետևանքով ափից անհայտացել էր, Նվերը փորձել էր հասնել նավակին, որպեսզի ետ բերեր նրանց, սակայն ցավոք՝ քամին այնքան ուժգին էր եղել, որ նավակը ափից հեռացել էր մի քանի կիլոմետր, իսկ Նվերն էլ՝ ջրահեղձ էր եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ավտոբուս նստողների համար օրենք է փոխվել․․․ Հուսանք՝ առաջիկա դիվանագիտական ջանքերն արդյունավետ կլինեն և Մերձավոր Արևելքում խաղաղություն կբերեն ԱՄՆ-Իրան բանակցությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային միջավայրի վրա․ Դավիթ Անանյան Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կարող են մասնակցել Իրանի հետ բանակցություններին. CNN Բախվել են «Nissan Versa»-ն և «Ford Fiesta»-ն․ վերջինը բախվել է ծառին և կողաշրջվել․ կան վիրավորներ ««Բարձրակարգ» դասալիքները․ ո՞ր ՔՊ-ականներն են բանակից թռել» (video) Սիսիան-Գորիս ճանապարհին կցորդով բեռնատարը հայտնվել դաշտամիջում. վարորդը հոսպիտալացվել է Պենտագոնի ղեկավարը Թրամփին կեղծ տեղեկություններ է տրամադրել Իրանի դեմ գործողությունների վերաբերյալ Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների մասին Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան Հրադադարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու ԱՄՆ-Իրան բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ն, իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնել են անհապաղ հրադադարի Պակիստանի վարչապետը դիմել է Թրամփին՝ երկարաձգել Իրանի հետ համաձայնագրի համար սահմանված ժամկետը Իրանը կպատասխանի ԱՄՆ-ին՝ հարվածելով Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող թիրախներին Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Թրամփը հայտարարել է Իրանի ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին 6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր չափի փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղշինկոմիտեի նախագահը Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է. «Հրապարակ» Ընտրական օրենսգրքի փոփոխության ժամանակ ՔՊ-ականներն ամբիոնին էին մոտենում «շպառգալկաներով». Հրապարակ «Սա ի՞նչ արդարադատություն է». Աբովյանի կանգառում սպանվածի եղբայր Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել. «Հրապարակ» Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում. «Հրապարակ» ՔՊ-ականներին սկսել է հունից հանել Հայկ Սարգսյանի ինքնագոհ պահվածքը. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am