Տպավորություն է, թե ստեղծել են դիվերսիոն խմբեր. ՀՔԾ պետը` 0038 հրամանի մասին

2008 թվականին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած 0038 գաղտնի հրամանը մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի հիմքում դրվել է միայն այս տարվա հուլիսին։ Նախկինում վարույթն իրականացնող մարմինը այն չի դիտարկել նախաքննություն իրականացնելու համար, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Նա նշեց, որ դեռևս 2008-ին մամուլում եղել են գաղտնի հրամանի մասին տեղեկություններ և արտահոսքի համար նույնիսկ բարձրաստիճան զինվորականներ են պատժվել։
«Սա պատահական չէ, որ քրգործում չի եղել, որովհետև դա մեղադրանքի ամուր հիմք է, միայն դա խոսում է այն մասին, որ զինված ուժերը ներգրավված են եղել մարտիմեկյան իրադարձություններում», - հայտարարեց Սասուն Խաչատրյանը։ ՀՔԾ պետը Հանրայինի եթերում կարդաց նախկին ՊՆ Միքայել Հարությունյանի ստարգրած հրամանը, ասաց, որ փետրվարի 23-ից զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում ստեղծել սպայական խմբեր, որոնք զինել տաբելային զենքով։ «Խաչատուրովի վրա է դրվել այդ պարտականությունը», - ասաց ՀՔԾ պետը։ Նույն հրամանում նշվում է. «ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսներին ու առանձին զորամասերի հրամանատարներին հրամայվել է ստեղծել բարձր շարժունակությամբ բարդ իրավիճակներում արդյունավետ գործելուն ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնք կկարողանան արդյունավետ գործել բարդ իրավիճակներում։ Համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով ու ենթասպաներով... զինել հրաձիգային զենքերով... Այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով, պայմանագրային և ժամկետային զինծառայողներով»։
«Ինձ մոտ տպավորություն է, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք դիվերսոին հարձակումներ պետք է կատարեին թշամու թիկունքում։ Իմ մոտ նման տպավորություն է ստեղծվում», - կարծիք հայտնեց ՀՔԾ պետը։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am