Իսկական հե­ղափոխականը պետք է նմանվի աստվածա­յին ցասումի, որ գալիս է անսպասելի և հե­ռանում անսպասելի.Անահիտ Բախշյան

«Առավոտ» թերթը գրում է. «Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դուր չի գալիս այն իրողությունը, որ կառավարման համակար­գում ՀՀԿ-ականներին փոխարինում են հեղա­փոխությամբ իշխանության եկած «Քաղաքա­ցիական պայմանագիր» կուսակցության ան­դամներով: Ինքը բավական ուշադիր է հետև­ում Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քա­ղաքականությանը: Մի քանի օր առաջ էլ չէր դիմացել և հրապարակային խոսք էր ասել. «Նիկոլ Փաշինյան գրողն իր «երկրի հակա­ռակ երեսը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում տալիս է իսկական հեղափոխականի բանաձևը՝ «հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ին­չի դեմ պայքարում է հեղափոխությունը»: Ինչ­պես նաև նա վստահեցնում է. «Իսկական հե­ղափոխականը պետք է նմանվի աստվածա­յին ցասումի, որ գալիս է անսպասելի և հե­ռանում անսպասելի»: Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ՝ իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության ՀՀԿ-ական՝ վերից վար կուսակցականացված համակարգի դեմ, սակայն այսօր վար­չապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծամասամբ ձևավորվում է միայն կուսակցական պատկանելության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից: Առկա է անհանդուրժող վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ, որն անընդու­նելի է ու հիշեցնում է նախորդներին»: «Ուշ եմ ասել, բավական մեղմ եմ ասել, ասել եմ՝ որ­պես մտահոգություն»,- Aгavot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը՝ հավելելով. «Պրոֆեսիոնալիզմը դրվել է մի կողմ, կարևորվում է միայն կուսակցական պատկանելությունը՝ ո՛վ է քայլել Նիկոլի հետ Գյումրիից մինչև երևան, Երևանում... մեջտեղում տու­ժում են պրոֆեսիոնալիզմն ու, բնականա­բար, երկիրը»: Առայժմ ավելին ասել չի ցան­կանում: Այս ընթացքում բազմաթիվ քննադա­տություններ հնչեցին նաև ուռճացված աշխատակազմերի, ծախսերի մասով: Մի բան, ինչի համար, այդ թվում նաև ներկա իշխա­նավորները մեղադրել են ՀՀԿ-ական նախկին իշխանությանը: Այս հարցերն էլ չեն վրիպել Անահիտ Բախշյանի աչքից, բայց հիմա շատ բաների մասին չի ցանկանում հրապարակային խոսել, քանի որ, իր գնահատմամբ, ՀՀ ներկայիս իշխանությունները նաև «շատ լավ» բաներ են անում: Նկատի ունի կոռուպցիայի դեմ պայքարը, արդարության վերականգն­մանն ուղղված քայլերը: Բայց իր մտահոգությունները, միևնույն է, դեռ օրակարգային են, թեև առանձին վերցրած ոլորտներում հատու­կենտ պրոֆեսիոնալների նշանակումն էլ է արձանագրում»

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am