Ռուսաստանից զենք գնող որոշ երկրներ կազատվեն ամերիկյան պատժամիջոցներից

Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանից զենքի որոշ տեսակներ գնող երկրների դեմ: Պատժամիջոցները նախատեսված են 2017-ին Կոնգրեսի երկու պալատների բացարձակ մեծամասնության կողմից ընդունված CAATSA՝ Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին պայքարի ակտով: Վերջին տասնամյակում Ռուսաստանից զենքի հիմնական գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ալժիրը, Վիետնամը, Վենեսուելան, Եգիպտոսը, Իրաքը, Ադրբեջանն ու Մալայզիան: Ընդունված ակտի 231-րդ կետի համաձայն, Ռուսաստանի հետ սերտ ռազմական համագործակցություն ունեցող կամ զենքի գնման խոշոր գործարք կնքած երկրի դեմ Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ ընդունի և դադարեցնի ռազմական համագործակցությունն այդ երկրի հետ: Պահանջները սակայն Սպիտակ տանը մանևրելու քիչ հնարավորություն էին տալիս, վտանգելով ԱՄՆ-ի հարաբերություններն ավանդական դաշնակից Հնդկաստանի, Վիետնամի և Ինդոնեզիայի հետ: Այս շաբաթ Միացյալ Նահանգների Կոնգրեսի վավերացրած պաշտպանական ծախսերի օրենքը թույլ է տալիս ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին բացառիկ դեպքերում պատժամիջոցներից ազատել այն երկրները, որոնք Ռուսաստանից մեծաքանակ զենք էին գնել: Մասնավորապես, Պենտագոնի ղեկավարը կարող է պատժամիջոցներից ազատել այն երկրները, որոնք ցույց կտան, որ դադարեցրել կամ զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանից զենքի գնումները: Դա, մասնավորապես, թույլ կտա ԱՄՆ-ի դաշնակից Վիետնամին կամ Ինդոնեզիային ապահովել նրանց մոտ եղած ռուսական զենքերի վերանորոգման ընթացիկ կարիքները, միևնույն ժամանակ խուսափելով ամերիկյան պատժամիջոցներից, եթե նրանք հրաժարվեն Մոսկվայից զենքի հետագա մեծածավալ գնումներից: Միևնույն ժամանակ, նույն օրենքը պատժելու է Թուրքիային, որը նախատեսում է Ռուսաստանից S-400 հակաօդային համակարգեր գնել: Որպես պատիժ, Միացյալ Նահանգների Սենատն ու Ներկայացուցիչների պալատն արգելափակելու են Թուրքիային ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը: «Ամերիկայի ձայն»

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am