«Ես տեղեկություն չունեմ ընդհանրապես, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ։ Մենք որեւէ վիրավոր կամ մարմնական վնասվածք ստացած զինծառայող չունենք։ Մենք ունենք երկու զոհ՝ ներքին զորքերից եւ ութ քաղաքացիական մարդ՝ ոստիկանության եւ ցուցարարների բախման արդյունքում։ Բայց մեկ վիրավոր զինվոր չունենք։ Ոստիկաններից հարյուրից ավելի մարդ տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից հիսունից ավելը՝ մոտ 55-ը՝ բավական լուրջ։ Ինձ եւ նախարարը, եւ անվտանգության ղեկավարը հաջորդ օրը զեկուցել են, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ։ Որովհետեւ իմ համար զարմանալի էր՝ խի՞ պիտի տասը զոհ լինի։ Շատ էր անսպասելի եւ իմ համար զարմանալի էր եւ առաջին հերթին ասում էի՝ խի՞ պիտի սենց լիներ
։ Հետագայում բանակի, այն զորամիավորների զննությունը, որոնք հրամանագրով ներգրավված են եղել այդ գործողություններում, ցույց են տվել, որ բանակը զենք չի օգտագործել։ Եվ քննչական խումբը, որը քննությունն իրականացրել էր հետագայում, երբ ես արդեն նախագահ չէի, այդ եզրակացությանն է եկել»,- մինչ իր կալանավորումը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով 2008 թվականի «մարտի 1»-ի իրադարձությունների մասին՝ ասել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի նախկին նախագահ «Արաբկիր» ջոկատի հրամանատար, «Մարտի 1»-ի գործով ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու շինծու մեղադրանքով 1 տարի 6 ամիս դատապարտված Հովհաննես Հարությունյանը ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի վերոնշյալ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում եւ նա ուղղակի ստում է, երբ ասում է, թե անտեղյակ է ելել կատարվածից։ Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Հարությունյանը հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ին եղած բռնությունները նախօրոք ծրագրավորված էին իշխանության կողմից․ «Հավանաբար հիշում ենք այն պատմությունը, որ մարտի 1-ին, Մասիվի ոստիկանապետը՝ Նիկողոսյան Արմենը, զանգահարել էր ՀԱԿ եւ զգուշացրել, որ զորքերն իջնում են դեպի հրապարակ։ Դրա համար էլ իրեն այն ժամանակ կալանավորեցին։ Այսինքն, այդ ժամանակ արդեն բոլորին, այսպես ասած, հսկողության տակ էին վերցրել, հեռախոսներն էլ լսվում էր։ Այսինքն, ամեն ինչ նախապատրաստված էր վաղուց»։Ամբողջությամբ՝սկզբնաղբյուրկայքում:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը