«Եթե այսօր հնարավորություն տրված լիներ երկրի կառավարման բոլոր լծակները, ի՞նչ կանեիր»

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե այսօր հնարավորություն տրված լիներ երկրի կառավարման բոլոր լծակները: Ի՞նչ կանեիր: 1. ՍՍՀՄ-ից մնացած, այսօրվա ՌԴ և այլ պետության համար աշխատող գործակալական ցանցը կբացահայտեի ըստ բնագավառների,իսկ ակտիվ գործակալ խառնակիչներին՝ վեց ամսով ,խիստ ռեժիմի պայմաններում կտեղավորեի նախկին պիոներական ճամբարներում: Խստացված ռեժիմի պարտադրված դասընթացների հատուկ ռեժիմ՝ վզկապներ, խառույկ,տողանը պարտադիր: Հատուկ ջոկատավարները կզբաղվեին նրանց վերադաստիարակությամբ ,որ դրանց ուղեղներից դուրս հանեին օտարապաշտությունն ու օտարին ծառայելու ցանկությունը: 2. Շատ շտապ կհրավիրեի մեծ համահայկական գործնական համաժողով և հենց համաժողովի անդամներից կընտրեինք սփյուռքը ներկայացնող պատգամավորական խումբ ՀՀ խորհրդարանում: 3. Կստեղծեի համահայկական համաշխարհային բանկ ,որտեղ աշխարհի բոլոր մեծահարուստներին կխնդրեի՝ իրենց ունեցվածքի 5% պահեին այդ բանկում:Մշակույթ,գիտությունն ու կրթությունը կֆինանսավորվեր բանակին հավասար: 4. Հավաքված գումարների հաշվին բանակը կդարձնեի վարձատրվող ու արհեստավարժ: Կոչով կդիմեի աշխարհի հայությանը , որ գան ու ծառայեն իրենց բանակում, որպեսզի ամբողջ սահմանը վերահսկվի միայն հայ զինվորի կողմից:Բժշկությունը կլիներ հասու բոլորին: 5. ՌԴ հետ բոլոր պայմանագրեը կվերանայեի ի օգուտ ՀՀ-ի: 102-րդ բանակը կվերադառնար տուն: 6. Աշխարհում ծնվող ցանկացած հայ մանուկ ՀՀ-ից նամակ կստանար, որ այս օրվանից դու իրավունք ես ստանում ընտրել նաև քո պատմական հայրենիքի քաղաքացի դառնալու հնարավորությունը: 7. ՀՀ. հանքարդյունաբերությունը կդարձնեի պետության սեփականություն: Երկիրը կդառնար միայն էկոլոգիապես մաքուր արտադրանք տվող տնտեսություններից բաղկացած մի ամբողջություն: 8. Արցախը կհայտարարեի ՀՀ մարզ և առանց միջնորդների կհանդիպեի Ադրբեջանի ղեկավարության հետ: 9. Հայսատան, Վրաստան, Պարսկաստան համագործակցությունը արտաքին հարաբերությունների առաջնահերթ ու կարևոր հարցը կդառնար: 10.Երկիրը կինտեգրվեր համաշխարհային բազմազգ երկրների համակարգին, իսկ դրա համար եթե հարկ լիներ կմիանաինք Հյուսիսատլանտյան դաշինքին: Սա իհարկե ֆանտազիային տեղ տալու համար արեցի, բայց հետաքրքիր կլիներ շատերը փորձեին իրենց դնել առաջին դեմքի տեղն ու տասը կետով ասեին թե ինչեր կանեին իրենք: Ամեն դեպքում ավելի հետաքրքիր է լսել տարբեր մարդկանց: Ովքեր կարծում են՝ հեշտ գործ է առաջինը լինել թող փորձեն»:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am