ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն օրերս Երեւանի բուսաբանական այգուց ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր այնտեղ տիրող իրավիճակին:
ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի գիտական կոլեկտիվն արձագանքել է Սիմոնյանի հրապարակած տեսանյութին` նշելով. «ԱԺ պատգամավոր Ա. Սիմոնյանի գործողությունները գնահատում ենք ոչ հարիր իր ներկայիս կարգավիճակին: ՀՀ Կառավարությունը ներկայացնող քաղաքական ուժի անդամ պաշտոնատար անձին վայել կլիներ մուտք գործել այգի կենտրոնական մուտքից, խորապես ծանոթանալ առկա հիմնախնդիրներին և իր աջակցությունը ցուցաբերել դրանց լուծման գործում: Դրա փոխարեն վերջինս ցատկելով այգու ցանկապատի վրայով մուտք է գործել ներս, ընտրել այգու առավել խոցելի հատվածը և անհիմն մեկնաբանություններ պարունակող տեսանյութ տեղադրել ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Հավելենք, որ ոչ վաղ անցյալում, լինելով Երևանի ավագանու անդամ, նա երբևէ պաշտոնապես չի ցուցաբերել հետաքրքրություն Բուսաբանական այգու խնդիրների վերաբերյալ: Անգամ տեղյակ չէր, որ այն Երևանի քաղաքապետարանին ենթակա հաստատություն չէ: Երևանի Բուսաբանական այգին (1935 թ., 80 հա) հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի կառուցվածքային գիտափորձարարական ստորաբաժանումը»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը