ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ապաստան հայցողների «Հատուկ կացարան» ՊՈԱԿ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այց են իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։ Այցի ընթացքում ստուգվել են ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած առաջարկությունների իրացման վիճակը, բնակության ու սանիտարահիգիենիկ պայմանները և այլ հարցեր։

Արձանագրվել է, որ զեկույցում բարձրացված որոշ խնդիրներ լուծում են ստացել. Կացարանում բնակության ներքին կարգապահական կանոնները թարգմանվել են 4 լեզվով՝ արաբերեն, պարսկերեն, անգլերեն և ռուսերեն, խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը բարեկարգվել է։ Վերանորոգվել և կահավորվել է նաև երեխաների խաղասենյակը: Այնուամենայնիվ, արձանագրվել է, որ չլուծված է մնում կրոնական կամ ազգային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ սննդի հարցը: Առանձնազրույցների ընթացքում ստացվել են տեղեկություններ կացարանի սանիտարահիգիենիկ և կենցաղային պայմանների անբավարար լինելու, բնակիչների միջև միջանձնային խնդիրների պատճառով կոնֆլիկտների առկայության վերաբերյալ և այլն: Պաշտպանի աշխատակազմը վերջին հարցում համագործակցում է նաև Ոստիկանության հետ, ինչպես նաև բոլոր դեպքերում՝ Միգրացիոն ծառայության ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ։
Այցի ընթացքում կացարանում բնակվող անձանց պարզաբանվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, պաշտպանի լիազորությունները, դիմելու և բողոքի քննարկման ընթացակարգը: Այցին ներգրավվել են արաբերենի, թուրքերենի, իսպաներենի ու պարսկերենի թարգմանիչներ։ Կացարանի աշխատակիցները աջակցել են պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքին։ Այցի արդյունքների ամփոփմամբ կձեռնարկվեն արձանագրված խնդիրների լուծմանը նպաստելուն ուղղված քայլեր:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am