Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 2-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որից 26-ը՝ չզեկուցվող:
Օրակարգում է մասնավորապես, Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին, ՀՀ-ում 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին հարցերը:
Կառավարությունը այսօրվա իր նիստում ներդրումային ծրագրի շրջանակներում արտոնություններ կտա «ՀԵԼԼՈ» ՍՊԸ-ին եւ «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ-ին: Այս ընկերություններչը եւս երեք տարով կօգտվեն ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման հնարավորությունից:
Օրակարգում է նաեւ Արմավիր եւ Էջմիածին քաղաքներում քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու որոշումների մեջ փոփոխություններ կատարելու հարցը:
Օրակարգում է նաև Արդարադատությանը պահուստային ֆոնդից գումար հատկացնելու հարցը, որի նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարումն է: Մ«ԻԵԴ-ը որոշել է, որ Հայաստանը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 2,410 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը