Պուտինի համբերության «բաժակը» լցվեց. Տոնայնություն է փոխվում

Մի քանի օր առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Այդ մասին տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին»,- ասել էր Բալայանը։ Եվ ահա, տեղեկատվությանը Ռուսաստանից նախ հետևեց մի ուշագրավ շեշտադրմամբ մեկնաբանություն: Ռուսաստանյան պաշտոնական ՏԱՍՍ-ին Մոսկվայի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը ոչ ավել, ոչ պակաս ասել էր, որ Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթաց սկսելու վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է: «Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն հնչեցրեց իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկ ՀԱՊԿ անդամ-երկրներին՝ «սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»,- ասել է աղբյուրը: «Նման հայտարարություն լսելն առավել ևս տարօրինակ է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել արտաքին քաղաքական գերատեսչության կոլեկտիվի վրա, որն էլ վերջերս հենց ներկայացրել էր ՀԱՊԿ-ում Խաչատուրովի թեկնածությունը, իսկ ամենակարևորը, հիանալի գիտի այն գործընթացը, որի համաձայն հենց Հայաստանի պետք է սկսի այդ երկրի ներկայացուցիչ հանդիսացող գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթացը»: Աղբյուրն ընդգծել էր, որ Երևանը պետք է ինքը գրավոր ծանուցում ուղարկի ՀԱՊԿ, և միայն այդ ժամանակ կսկսվի գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցման գործընթացը: «Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն իրեն ձեռնտու չէ այդ պաշտոնում, ապա Հայաստանից ՀԱՊԿ-ը պետք է ստանա համապատասխան գրավոր ծանուցում, և միայն դրանից հետո կմեկնարկի պաշտոնական գործընթացը, և ոչ թե «գլխավոր քարտուղարին փոխարինելու», այլ նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է աղբյուրը: Այնուհետև Մոսկվան անցավ ավելի կոնկրետ գնահատականի, այս անգամ արդեն Լավրովի մակարդակով: Հայտնի դարձավ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունների դադարեցման ընթացակարգը: «ՀԱԿՊ գլխավոր քարտուղարին փոխելու վերաբերյալ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ համապատասխան պարզաբանումները հայկական կողմին տրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ ըստ ՀԱՊԿ կանոնակարգի հենց հայկական կողմը պետք է նախաձեռնի իր երկրի քաղաքացու ետկանչը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից, եթե նման որոշումն ընդունվել է Երևանում: Այլ կերպ ասած՝ Մոսկվան ասում է, որ ըստ ՀԱՊԿ կանոնների, հենց Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու ընթացակարգը: Ավելին, Մոսկվան արդեն կոնկրետ գնահատական է տալիս, որ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է, այլ կերպ ասած՝ իրավիճակը որոշակիորեն արդեն դուրս է գալիս ռազմավարական դաշնակիցների խոսակցության տոնայնությունից և դիվանագիտական բառապաշարից: Պարզ է, որ Մոսկվային դուր չի կարող գալ՝ Հայաստանի կողմից նման քայլը: Խոսքը ոչ ավել, ոչ պակաս՝ ՀԱՊԿ քարտուղարի մասին, ինչպես ասում են՝ դա «խաղ ու պար» չէ: Մոսկվան Երևանի քայլը կարող է հանդուգն գնահատել՝ դրանից բխող հետևանքներով: Ինչպե՞ս է հարթելու իրավիճակը Փաշինյանը՝ պարզ կլինի մոտ ապագայում: Բայց սա մի գործընթաց է, որն ըստ ամենայի՝ հետևանքներ կունենա հայ-ռուսական առանց այն էլ, ոչ միանշանակ հարաբերությունների վրա: Ռուսաստանի ԱԳՆ-ից մեսիջները հիմք են տալիս ենթադրելու, որ հայ-ռուսական հարաբերությունները գնում են դեպի սրացում: Ինչ վերաբերում է բուն ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնին՝ ապա Մոսկվայի տոնայնությունից կարելի է ենթադրել, որ գուցե Մոսկվան չհաստատի՞ Հայաստանի մյուս հնարավոր թեկանուծին՝ այդ պաշտոնում: Թամար Բագրատունի

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am