«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ 2018 թվականի հուլիսի 29-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն այցելեցին Երևանի Փոքր կենտրոն թաղամասը:
Թաղամասի Թումանյան – Աբովյան հատվածը գտնվում է անմխիթար վիճակում, ավելին՝ վերածվել է ավերակների և աղբի կույտի:
Տարիներ առաջ այդ տարածքում եղել են շինություններ, այգիներ: Սակայն հետագայում՝ 1990-ական թվականներին հնաբնակ երևանցիներին նոր բնակարաններ են առաջարկվել: Նշենք, որ վերոհիշյալ տարածքը իրավական տեսանկյունից տիրապետել են քաղաքացիները: Նոր շինարարություն իրականացնելու նպատակով հիմն ի վեր քանդվել են նախկին կառույցները:
Ներկայումս քաղաքի կենտրոնական այդ մասի գարշ վիճակը անհանգստացնում է բազում քաղաքացիների:
Բազմիցս խոսել ենք և խոսում ենք բարեկարգ և ժամանակակից քաղաքամայր ունենալու մասին, այնինչ մեր մայրաքաղաքում ունենք տարածքներ, որոնց կարելի է կոչել Ավգյան ախոռներ:
Առջևում մեր մայրաքաղաքի 2800-ամյակն է, մի՞թե այսպիսի գորշ, մռայլ, աղբակույտերով պիտի այն նշենք՝ դարձյալ քողարկելով իրողությունները:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը