«Մեկդ Նիկոլին ասեք, որ…»

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկդ Նիկոլին ասեք, որ ինքը արդեն վարչապետ է ընտրվել, ժողովրդի հետ խոսելու համար հանրահավաք անել պետք չի: Մեկդ Նիկոլին ասեք, որ եթե մեզ կարոտել է, թող հարյուրավոր իրեն «կարոտած» տեսնողների նամակներին գոնե պատասխանի իր գրասենյակը, թող գոնե մի քանիսին ընդունի, լսի էդ «ժողովրդի» բարձրացրած հարցերն ու առաջարկները: Մեկդ Նիկոլին ասեք, որ մարդիկ չգիտեն՝ ավելի հեշտ է 10 տարեկան աղջիկ դառնալ ու նամակ գրե՞լ, թե՞ Ռուսաստանից եկած հարուստ գործարար, թե արտասահմանից ԼԳԲՏ հարցերով մտահոգ հայազգի, որ արժանանան նրա ընդունելությանը արտահերթ կամ գոնե հերթով:

Մեկդ Նիկոլին ասեք, որ ազգի և երկրի համար կարևոր հարցերը ֆեյսբուքյան լայքերի քանակով չի որոշվում և մեկդ Նիկոլին ասեք, որ շատ հարցեր կան մանավանդ անվտանգության հետ կապված, որ մարդը չի կարող ի ցույց բոլորի դնել լայք հավաքելու հույսով, որ այն արժանանա ուշադրության: Մեկդ Նիկոլին ասեք, որ հանրահավաքին գալ և հարյուր հազարների դեմ ելույթ ունենալը ժողովրդի հետ խոսել չի` այլ ժողովրդի առաջ ելույթ ունենալ է, և որ ամեն մարդ չի, որ իրեն կոտորելով պետք է արանքը ճղի, գա, հասնի հարթակին ու մինչև կոկորդի պատռվելը գոռա, որ իր հարցը լսեն: Մեկդ Նիկոլին ասեք, որ «ազգովի» ՔՊ չեն դառնալու որ աշխատանք գտնեն, որ երկրի կառավարումը «ժողովրդին» ասելը հարյուր հազարավորները չէին ընկալել որպես երկրի կառավարումը ՔՊ-ին և ՀԱԿ-ին կամ մեկ այլ կուսակցության հանձնելն է: Մեկդ Նիկոլին ասեք, որ ԱԱԾ-ով մարդկանց վախացնել չի հաջողվել նախկիններին, չի հաջողվի ներկաներին, չի հաջողվելու հաջորդներին: Մեկդ Նիկոլին ասեք, որ 100 օրում երկրի պետական վերահսկողության գործը Սերժի թաքնված նկար գտնելն ու գոլդ համարանիշներ հետ բերելը չի, որ բարձրացված հարյուրավոր նախկին պետական թալանների մասին (չիրականացվող տեխասմոտր, գազի չարվող ծառայություն, անկանոն ջրի չմատակարարում, բենզալցակայանների և գազալցակայանների խայտառակ խախտումներ) հարցերին վաղուց կարելի էր լուծում տալ: Մեկդ Նիկոլին ասեք, որ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցը շատ արագ հատուկ երկիրը կոռումպացնելու համար հորինված հարկային խուլիգանությունը պետք էր վերացնել: Մեկդ Նիկոլին ասեք, որ իր «ժողովուրդը» այսքան ժամանակում ապրանքներից միայն «տեղական բանանի» գնի անկում չէր ակնկալում, այլ լուրջ փոփոխություններ և ոչ թե լուրջ թանկացումներ առաջին անհրաժեշտության ապրանքների գներում: Եվ մեկդ Նիկոլին ասեք, որ 100 օրվա հաշվետվությունը խոսքով չենք ուզում, գործով էինք սպասում: Մեկդ Նիկոլին ասեք, որ «թողեք աշխատեն»-ը շուտով չի աշխատի արդեն…»:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am