Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են ռուս լրագրողներ

Երեք ռուս լրագրողներ՝ Օրհան Ջեմալը, Ալեքսանդր Ռաստորգուևը և Կիրիլ Ռադչենկոն, սպանվել են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում: Նրանք նկարահանում էին ռուսական մասնավոր ռազմական «Վագներ» ընկերության գործունեության մասին փաստավավերագրական ֆիլմ: «Մենգ միասին նախագիծ էինք իրականացնում Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում: Երեկ չէ առաջին օրը նրանք վերջին անգամ կապի են դուրս եկել: Ճիշտ է, շատ դժվար է խոսել, նրանք իմ ընկերներն են»,- BBC-ի ռուսական ծառայությանն է ասել Հետաքննությունների կառավարման կենտրոնի գլխավոր խմբագիր Անդրեյ Կոնյախինը: Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռուս լրագրող Օրհան Ջեմալի սպանությունը հաստատել են նրա բարեկամները. «Օրհան Ջեմալը սպանվել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում: Ինձ այդ մասին ասել են նրա հարազատները»,- այս մասին ТАСС-ին է հայտնել «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Լրագրողների մարմինները հայտնաբերվել են Սիբյու քաղաքից 23 կմ հեռավորության վրա: Ըստ աղբյուրների տեղեկության՝ նրանք սպանվել են «անհայտ զինված անձանց» կողմից: «Ըստ նախնական տվյալների՝ սպանությունը կատարվել է թալանելու նպատակով»,- ասել է «Интерфакс»-ի աղբյուրը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունից:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am