«Ո՞վ է այդ պատահական մարդկանց, այն էլ՝ բանակում չծառայած, բերել կառավարություն». բաց նամակ՝ կառավարությանը

ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Ռուբեն Թորոսյանն անդրադարձել է նոր կառավարության գործունեությանը՝ ներկայացնելով իր մտահոգությունները. «Համագործակցել եմ անկախ Հայաստանի գրեթե բոլոր կառավարությունների հետ, սակայն, այն ինչ զգացի շփվելով թավշյա կառավարության աշխատակազմի հետ, մեղմ ասած, մտահոգիչ է: Իսկ, քանի որ կարևորը փաստերն են, տեղեկացնեմ հետևյալը՝ Հայոց խորհրդարանի 100 ամյակի շրջանակներում, դեռևս երկու ամիս առաջ, ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք պատգամավորների անունից դիմեցի մեր սիրելի Վարչապետին մի քանի առաջարկություններով, այդ թվում, իր հետ հանդիպման համար: Անցավ մոտ մեկ ամիս և ոչ մի արձագանք: Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբը դիմեց կառավարության աշխատակազմ, որտեղից վերջապես պատասխանեցին՝ «ընթացքի մեջ է»: Անցավ ևս 2 շաբաթ՝ նորից ոչ մի տեղաշարժ, իսկ քանի որ մոտենում էր Հայաստանի խորհրդի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որին փորձել էինք հրավիրել նաև պարոն Վարչապետին, որոշեցի նորից անհանգստացնել այդ ընթացքատերերին: Զանգահարեցի մեր մոտ պահպանված հեռախոսահամարով, որը գործերի կառավարիչի տեղակալինն էր (Դավիթ, ազգանունը չգիտեմ), որը համարյա զայրացավ, թե ո՞վ է համարձակվել իր հեռախոսահամարը տրամադրել ինձ: Առաջարկեց զանգահարել 515 913 հեռախոսահամարով… պարզվեց նամակների բաժինն է: Ռուս-հայերեն բառապաշարով, այն էլ, ծայրաստիճան կոպիտ տոնով մի կին խորհուրդ տվեց դիմել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը նույնպես, չղեկավարվելով սիրո և համերաշխության լոզունգներով, առաջարկեց դիմել Արարողակարգերի վարչության պետ պարոն Ալիկ Մխիթարյանին: Իբր բարեհամբյուր այս պարոնն էլ պատասխանեց, որ իր մոտ ոչ մի գրություն էլ չկա և առաջարկեց մեր երեք գրությունն էլ նորից ուղարկել իրեն, խոստանալով, որ կտեղեկացնի վարչապետին և կհայտնի մեզ…ՉՀԱՅՏՆԵՑ: Անցավ մոտ 10 օր, զանգահարեցի պարոն Ալիկ Մխիթարյանին… ոչինչ չէր հիշում…թարմացրեցի…կարծես, չէր էլ հասկանում, թե ինչի մասին եմ խոսում…սակայն, ասեց, ու տեսեք թե ինչ ասեց՝ ինքը որոշել է, որ վարչապետը շատ զբաղված է և ժամանակ չունի տեղեկանալ մեր գրությունների մասին: Բա, խոստումդ… Իհարկե, սա Փաշինյանի ոճը չէ, սակայն ո՞վ է այս պատահական հեղափոխականներին կուտակել կառավարության շենքում: Փորձեցի կառավարության կայքով տեղեկանալ այդ մարդկանց մասին՝ Ալիկ Մխիթարյանը կենսագրություն չունի, անգամ վարչության պետ էլ չի, իսկ Նաիրի Սարգսյանը բանակում չի ծառայել…Վախեցա շարունակեմ, վախեցա վնասեմ թավշյա հեղափոխությանը, որը եթե հարկ լինի ատամներով էլ պետք է պաշտպանել: Այնուամենայնիվ, ո՞վ է այդ պատահական մարդկանց, այն էլ՝ բանակում չծառայած, բերել կառավարություն»: Ռուբեն Թորոսյան ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Նախագահության անդամ

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Իրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում Փաշինյանի մոտ խուճապային տրամադրություն ա․ նախկին ՔՊ-ական (video) Իսրայելն Ալիևին դրդում է Իրանի դեմ պատերազմի․ Արցախի գինն է ուզում 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կարող են ազդել գլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա. The Washington Post Ալենն ու Նիկոլն իրենց դաժան ճակատագրից են սարսափում․ Անաստաս Իսրայելյան (video) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ավանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները չեն իրականացվում կանոնավոր կերպով Փաշինյան Նիկոլի արկածախնդիր քայլերի պատճառով Հայաստանի տնտեսության օդերը փակվում են «Սրիկա՛ Անդո, դու սրա պատասխանը պիտի տաս»․ արցախցին պոռթկաց (video) Իսրայելը հարվածել է Լիբանանում գտնվող մարդաշատ սրճարանին. կան զոհեր Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին (video) Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ստորագրել համաձայնագիրը, եթե ԱՄՆ-ն չընդունի Իրանի 10 պայմանները. Fars Արման Սահակյանի գործով ձերբակալվել է նաև Հայկ Դավթյանը Քաղաքացիների դիպուկ արձագանքը՝ Փաշինյան-Աննա ամուսնալուծված զույգին (video) 1 տուփ խմիչք ու «զակուսկի»․ ինչ են նվիրել Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը՝ ՌԴ-ում. Հրապարակ Իրաքը հայտարարել է օդային տարածքը բացելու մասին Փեզեշքիանը ձեռքբերում է անվանել Իրանի առաջարկած սկզբունքների ընդունումն ԱՄՆ-ի կողմից #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, դե լսիր՝ բոմժին բոմժություն է հասնում»․ Անաստաս Իսրայելյան (video) Ավինյանը քնել հելել է՝ հասկացել է, որ այստեղ աղբ կա. Մեսրոպ Մանուկյան Արդեն երկրորդ քննիչն է ազատվում պաշտոնից Անչափահասին հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել․ նախաքննությունն ավարտվել է Գագիկ Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցները կվերադարձվի ՀՀ-ին Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Ձերբակալվել է Արման Սահակյանը, ինչպես նաև մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Փաշինյանն ասել է՝ «բոմժ է սարքելու Սամվել Կարապետյանին», ձեզ հրահա՞նգ է տվել․ հարց՝ ՊԵԿ նախագահին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am