«Ռոբերտ Քոչարյանի տրամադրությունը բարձր է և մարտական. նա արդեն սկսել է մարզվել». Վիկտոր Սողոմոնյան

«Պետք է ասեմ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում, տրամադրությունը շատ բարձր է, նա արդեն սկսել է մարզվել»,- երեկ ասել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով այժմ կալանքի տակ գտնվող հանրապետության երկրորդ նախագահի ինքնազգացողության վերաբերյալ հարցին:

«Բացի այդ, ինչպես գիտեք, և ինչպես հայտարարեց նախագահ Քոչարյանը, ինքը մի գրքի վրա է աշխատում: Գրքի հրատարակումից առաջ հեղինակի կողմից խմբագրական աշխատանքի կարիք կա, և հիմա տեխնիկապես կազմակերպում ենք, որ նա առկա պայմաններում այդ աշխատանքն անի: Իսկ տրամադրությունը, ինչպես ասացի, բարձր է և մարտական»,- շեշտեց մնա։ -Ինչպե՞ս եք բնորոշում նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու փաստն ինքնին: -Կարծում եմ, որ սա խայտառակ փաստ է և, իհարկե, խարան է մնալու մեր նորագույն պատմության վրա: Եվ դրա պատասխանատուներն էլ, կարծում եմ, հայտնի են արդեն: Ըստ էության փորձ է արվում քաղաքական հաշվեհարդար տեսնել Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ: Ընդ որում՝ դա որևէ կապ չունի արդարադատության իրականացման հետ, որևէ կապ չունի սահմանադրության և օրենքների կատարման հետ, այլ պարզապես շինծու և այստեղից-այնտեղից բերված ինչ-որ մտացածին բաներ են, որոնք փորձում են մի ամբողջությամբ ներկայացնել իբրև գործ:
Ես ցավով եմ սա արձանագրում և առիթ ունեցել եմ արդեն դրա մասին ասելու՝ մենք գործ ունենք այսպես կոչված հասարակական կարծիքի շահարկման հետ՝ «Մարտի 1»-ի հետ կապված: Ինչո՞ւ եմ այսպես ասում: Որովհետև 10 տարի շարունակ տարբեր քաղաքական ուժեր, առաջին հերթին՝ տերպետրոսյանական ՀՀՇ-ն, ՀԱԿ-ը, և այսպես ասած՝ սատելիտ ուժերն ու լրատվամիջոցները, հռչակել էին Ռոբերտ Քոչարյանին այդ ամեն ինչի մեղավորը: Եվ հիմա առիթ ընձեռվեց իրենց այդ աներևակայելի իղձը դարձնել իրականություն: -Պարոն Սողոմոնյան, ասուլիսում հայտարարեցիք, հիմա էլ նշեցիք, որ այս քրեական գործը և մեղադրանքը լիովին ապօրինի են, սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է: Ինչո՞վ կհիմնավորեք ձեր այս գնահատականը: -Սկսեմ քաղաքականից: Անհնար է այլ կերպ անվանել մի քրեական հետապնդում, որը հիմնավորված չէ օրենքներով: Նախագահ Քոչարյանը մեղադրվում է մի բանի համար, որը չէր կարող անել: Խոսքը, գիտեք, սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի մասին է: Այդ պահին Ռոբերտ Քոչարյանը գործող նախագահն էր և չէր կարող ինքնատապալեր, այսպես ասած: Այսինքն՝ նա սահմանադրական կարգի կրողն էր, ավելին՝ պահպանում էր այդ սահմանադրական կարգը: Եվ սահմանադրության մեջ նշված է, որ նախագահը սահմանադրական կարգի երաշխավորն է: Ինչ էր կատարվում այդ օրերին, մենք շատ լավ հիշում ենք: Կոնկրետ մարտի 1-ի երկրորդ կեսին այդ ցույցերը դադարեցին խաղաղ լինելուց, և փաստորեն անիշխանություն էր մայրաքաղաքի կենտրոնական մասում, որտեղ բարիկադներ էին կառուցված, մեքենաներ էին այրված, և այլն, չմանրամասնեմ: Այն, ինչ փորձում էր անել ընդդիմությունը, այսինքն՝ տապալել սահմանադրական կարգը, հիմա վերագրվեց այն ժամանակվա գործող նախագահին: Գլխիվայր է շուռ տված ամեն ինչ: Այսինքն՝ մարդիկ, ովքեր պիտի մեղադրվեն սահմանադրական կարգը տապալելու փորձի համար, մեղադրում են սահմանադրական կարգը կրողներին՝ այդ կարգը տապալելու համար: Սա խայտառակություն է: Երկրորդը: Հստակ հնարավորություն և մտադրություն կար, ինչպես նախագահ Քոչարյանը հայտարարեց՝ զբաղվել քաղաքականությամբ, վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Եվ բոլոր հիմքերը կան կասկածելու, որ տեղի ունեցածը նաև փորձ է՝ հնարավոր քաղաքական հակառակորդին դաշտից մեկուսացնելու: -Կարո՞ղ ենք ասել, որ գործող իշխանությունը ակտիվ քաղաքականություն վերադարձրեց Ռոբերտ Քոչարյանին: -Մեծ հաշվով՝ այո: Բայց ուզում եմ, որ այդ բառերը, ինչպես մասամբ լսեցինք Ռոբերտ Քոչարյանից, ևս մեկ անգամ լսել, հուսով եմ, իր կալանքի վայրից դուրս գալուց հետո: -Կարո՞ղ ենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանը, այսպես կոչված, «նոր Հայաստանի» առաջին քաղբանտարկյալն է՝ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձ: -Չէի ուզենա այդ ձևակերպմանն անդրադառնալ, որովհետև այդ ձևակերպումը չափից դուրս շահարկվել ու չարչրկվել է: Ես այդ բառը չէի ուզենա գործածել: Բայց շատ վտանգավոր երկու երևույթի հետ գործ ունենք, որոնք ակնհայտ կապված են քաղաքականության հետ, և դրանց ցուցիչները կան: Նախ՝ այս գործընթացի հապճեպությունը: -Ի դեպ, կարծես ձեր գլխին էլ են ամպեր կուտակվում, պարոն Սողոմոնյան: Համենայն դեպս «Քաղպայմանագրի» ակտիվ անդամ, «Ելք» խմբակցության փորձագետ և «Հայկական ժամանակի» նախկին թղթակից Վահագն Հովակիմյանը Ֆեյսբուքում արված գրառմամբ հետաքրքրվում է, թե ինչո՞ւ ձեզ որպես վկա չեն հարցաքննում, քանի որ ի պաշտոնե, որպես մամուլի քարտուղար, մասնակցել եք խորհրդակցությունների և ասելու բան կունենաք: -Սոցցանցերում գրանցված չեմ, ու հիմա ձեզանից եմ լսում այդ մասին: Այսպես ասեմ՝ ես թաքցնելու ոչինչ չունեմ, այդ թվում՝ որևէ խորհրդակցությունից, իմ կենսագրության որևէ դրվագից, որևէ միջոցառումից: Պատրաստ եմ պատմել, այսինքն՝ խնդիր չկա: Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք՝ ամպեր են կուտակվում: Ամպերն իմ գլխին չեն կուտակվում: Ամպերը մեր պետության գլխին են կուտակվում: Եթե պաշտոնաթող նախագահին մեկուկես օրում շինծու գործով կալանավորում են՝ թքած ունենալով սահմանադրական անձեռնմխելիության վրա, և դա անում են ապօրինության, աբսուրդայնության պայմաններում, ներողություն, մենք ո՞վ ենք: Այսինքն՝ ամեն մեկին կարող են ուղղակի ասել՝ մենք լսել ենք, որ դուք մեղավոր եք, և տանեն՝ կալանավորեն, ինչի՞ մասին է խոսքը: Այնպես որ, մտավախությունները կապված չեն իմ անձի հետ, մտավախությունները համընդհանուր են»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, մոռացար Ալիևի բնութագրիչներն ասես․ «Ագրեսիա հրահրած, ցեղասպանություն իրականացրած Ալիևը» (video) Երևանում 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման. հարցը պետք է լուծում ստանա. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Թուրքմենստանի նախագահը ժամանել է Ադրբեջան Ժողովու՛րդ, խոսե՛ք․․․ հերթով հասնելու են բոլոր դասախոսներին․ Մենուա Սողոմոնյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 15-ին «Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ լարված իրավիճակ Կառավարության դիմաց (video) Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ (video) Ադրբեջանը ԱՄԷ-ի հետ թռիչքային զորավարժություն է անցկացնում Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին Աբսուրդ է․ Ավետիք Իշխանյանը մահացել է, բայց իր գրառման տակ լայք դնողներին դեռ կանչում են ԱԱԾ (video) #ՈՒՂԻՂ․ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Կառավարության դիմաց․ Բողոքի ակցիա COP-17-ի շրջանակում (video) «Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին Երևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունում COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ» Ադրբեջանը հայ պատանդների թեման մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է իրավունքի խախտումով Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ» Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ» Կշարունակե՞ն Քոչարյանին պահել կալանքի տակ (video) Մահվան ելքով վրաերթ․30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am