«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Առայժմ Թուրքիան պաշտոնապես չի արձագանքել այս հայտարարությանը, սակայն հետաքրքիր է փաստը, որ Փաշինյանի կառավարության կազմում ընդգրկված է նաև ՀՅԴ-ն, որը 2009թ. դուրս եկավ իշխող կոալիցիայից հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրմանը, ըստ այդմ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դեմ լինելու պատճառաբանությամբ:
«Ժողովուրդ» թերթի հարցին, թե հնարավո՞ր է` ՀՅԴ-ն դեմ գնա Փաշինյանի այս հայտարարությանը, դադարեցնի համագործակցությունը, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է. «Ոչ: Այնպես չէ, որ Փաշինյանն ասում է` վաղն ինչ-որ գործընթաց է սկսելու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը