Պարզ չէ Դիլիջանի քոլեջի տնօրենի աշխատանքից ազատման պատճառը

«Փաստ» թերթը գրում է. ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխնախարար Վահրամ Մկրտչյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նշանակումից ժամեր առաջ Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն Գոհար Անտոնյանին, անաշխատունակության թերթիկի ժամկետի ընթացքում, հապճեպ ազատել է աշխատանքից և այլ տնօրեն նշանակել: Եվ այդպես էլ պարզ չի դարձել, թե թավշյա հեղափոխությունից հետո գործող տնօրենին աշխատանքից այդքան հապշտապ ազատելու իրական պատճառը որն է եղել: Գ. Անտոնյանը 2017-ի փետրվարի 10-ից ԿԳՆ-ի կողմից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Գերատեսչությունից կախվածության հանգամանքն օգտագործելով՝ նրան առաջարկել են՝ քոլեջի նախկին տնօրենին, ում մասով դատական գործ է ընթանում, նշանակել փոխտնօրենի պաշտոնում: Եվ այստեղից էլ սկսվել է նախարարության միջին մասնագիտական վարչության պետ Արտակ Աղբալյանի ու տնօրենի պաշտոնակատարի ջրերը մի առվով չհոսել: Օգոստոսի վերջին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որին իրենից բացի ևս երկու թեկնածու է մասնակցել: «ԿԳՆ աշխատակիցները շահագրգռված էին, որ ես չընտրվեմ: Այդ մասին ես իմացա հունիսին, երբ Ա. Աղբալ յանն ինձ կանչեց նախարարություն և ասաց, որ չի ուզում ինձ հետ աշխատել և ես պետք է դիմում գրեմ ու ազատվեմ աշխատանքից: Նա ինձ ասաց նաև, որ ոչ մի պատճառաբանություն չի ընդունում և որևէ «ինչու»-ի չի պատասխանելու»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Անտոնյանը: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ճշտել է, թե կարո՞ղ է, արդյոք, նախարար Լևոն Մկրտչյանին հանդիպել, ինչին ի պատասխան, Ա. Աղբալյանը պատասխանել է, որ նախախարի հետ նույնիսկ չի հանդիպում, նա ինչպե՞ս կարող է հանդիպել: Կարճ ասած՝ մինչ մրցույթ հայտարարելը Գ. Անտոնյանն իմացել է, որ անցանկալի է ԿԳՆ համապատասխան վարչության պետի համար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փաշինյա՛ն, մոռացար Ալիևի բնութագրիչներն ասես․ «Ագրեսիա հրահրած, ցեղասպանություն իրականացրած Ալիևը» (video) Երևանում 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման. հարցը պետք է լուծում ստանա. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Թուրքմենստանի նախագահը ժամանել է Ադրբեջան Ժողովու՛րդ, խոսե՛ք․․․ հերթով հասնելու են բոլոր դասախոսներին․ Մենուա Սողոմոնյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 15-ին «Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ լարված իրավիճակ Կառավարության դիմաց (video) Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ (video) Ադրբեջանը ԱՄԷ-ի հետ թռիչքային զորավարժություն է անցկացնում Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին Աբսուրդ է․ Ավետիք Իշխանյանը մահացել է, բայց իր գրառման տակ լայք դնողներին դեռ կանչում են ԱԱԾ (video) #ՈՒՂԻՂ․ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Կառավարության դիմաց․ Բողոքի ակցիա COP-17-ի շրջանակում (video) «Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին Երևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունում COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ» Ադրբեջանը հայ պատանդների թեման մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է իրավունքի խախտումով Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ» Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ» Կշարունակե՞ն Քոչարյանին պահել կալանքի տակ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am