Նիկոլ Փաշինյանը շարունակում է Սերժ Սարգսյանից ժառանգություն ստացած ավանդույթը

Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբաններն ապօրինի են համարում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը՝ համարելով, որ վերջինս ենթարկվում է քաղաքական ու անձնական հետապնդման և հաշվեհարդարի: «Մարտի 1»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով դատարանի կողմից երկու ամսով կալանավորված նախկին նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը անգամ չխորշեց հայտարարել, որ իր պաշտպանյալի դեմ հարուցված գործը «իրավական անգրագիտություն» է: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռուբեն Սահակյանը մանրամասն ներկայացրել է Քոչարյանի ձերբակալության գործընթացը՝ փորձելով հնարավորինս հիմնավորել դրա շինծու լինելը: Նա պատմել է, որ երբ Ռոբերտ Քոչարյանն արձակուրդից հետո եկել է Հատուկ քննչական ծառայություն՝ որպես Մարտի մեկի գործով վկա հարցաքննվելու, տեղում պարզվել է, որ նրան որպես մեղադրյալ են պատրաստվում հարցաքննել, ինչի պատճառով նա հրաժարվել է ցուցմունք տալ: «Մինչդեռ նա պետք է խոսեր: Մենք պատրաստվել էինք, մանրամասն ցուցմունք պետք է տայինք: Քննիչներից մեկը վերցրեց Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը միայն, որի բովանդակությունը չեմ բացահայտում՝ մոտ տասնյոթ տող, ու դուրս եկավ սենյակից: Եկավ մի քանի րոպեից եւ բերեց որոշում՝ խափանման միջոց ընտրելու միջնորդության մասին՝ կալանավորման վերաբերյալ: Մտածում էի՝ տեղում կձերբակալեն: Չէի սպասում, որ բաց կթողնեն: Տվեցին 136 էջից բաղկացած մեղադրանքը եւ կալանքի միջնորդության որոշումը: Այդքանը կարդալը, մարսելն ու պատրաստվելը ժամանակ է պահանջում, մինչդեռ նույն օրը կալանքի հարցով դատական նիստ հրավիրվեց»,-նշեց փաստաբանը: Նրա խոսքով՝ նույն օրը ժամը 21-30-ին իրեն ծանուցել են, որ նիստը 22:00-ին է կայանալու. «Դատարանում պարզվեց, որ Քոչարյանին ծանուցագիր չի հանձնվել: Նա Հունաստանից նոր էր եկել. հոգնած-լարված վիճակում քնաբեր հաբ էր խմել ու քնել: Դատարանին միջնորդեցինք ժամանակ տրամադրել: Դատավորը մեզ լսեց ու մերժեց, ինչպես եւ կանխատեսում էի: Որոշ դատավորների նման վերաբերմունքը եղել է բոլոր ժամանակներում՝ թե Տեր-Պետրոսյանի, թե Քոչարյանի եւ թե Սերժ Սարգսյանի: Պատճառաբանություն դատավորի կողմից մեզ չտրվեց»: Ապա, Ռուբեն Սահակյանի բնորոշմամբ, երբ դեռ երկրորդ նախագահը քնած է եղել, դատարանում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել. «Կեսգիշերն անց քննչական խումը բերեց որոշում՝ նրա հանդեպ հետախուզում հայտարարելու մասին: Հապճեպ որոշեցին կալանավորել: Մենք կարող էինք գնալ, արթնացնել նրան եւ հրավիրել դատարան: Բայց գնացինք՝ թող կալանավորեին, չկալանավորեցին: Առավոտյան նա եկավ նիստի, կրկին չկալանավորեցին: Այսինքն, պատշաճ չեն ծանուցել, ու որոշել են կալանավորել: Բայց չարեցին: Սա պատվեր է, իսկ թե ովքեր են կատարողները՝ չեմ կարող բարձրաձայնել: Մեղավորները ՀՔԾ-ում են եւ դատախազությունում: Այլ մեղավորներ էլ կան: Մի օր բացահայտվելու է այս ամենը: Եթե պարզվի, որ մենք սխալվում ենք, մեզ ինչպես հարկն է՝ կքննադատեք»: Ըստ փաստաբանի՝ վերոնշյալը խոսում է իրավաբանական տգետ գործողությունների մասին, որոնք անընդունելի են: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն էլ տեղի ունեցածը համարեց վենդետա.«Հասկանում եմ, թե ինչ է տեղի ունենում, թե ինչու է մեղավոր նշանակվել հենց Ռոբերտ Քոչարյանը, թե ինչ արագությամբ տեղի ունեցավ այս գործընթացը, որը կապ չունի Մարտի մեկի տասը զոհերի գործի բացահայտման հետ: Ցավ եմ ապրում, որ ՀՀ պատմության համար այսքան կարեւոր գործը պատանդ է քաղաքական նպատակներին: Ցավում եմ, որ գործող իշխանության հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են իրարից»: Սողոմոնյանի գնահատմամբ՝ դատական գործընթացը բավականին հապճեպ է տեղի ունեցել. «ՀՔԾ-ի վերաբերմունքը՝ արագ կալանավորել, արագ մեղադրանք առաջադրել…այս ամենն ինչի՞ մասին է խոսքում: Նա կալանավորվել է ապօրինի, նրա դեմ քրեական գործ է սարքվել: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան»: Քոչարյանի փաստաբանի եւ գրասենյակի ղեկավարի մանրամասն պատմածից, իսկապես, ի չիք են դառնում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ ինքը զրո ազդեցություն է ունենում դատարանների, դատավորների վրա: Եւ հակառակ Փաշինյանի պնդումներին, թե թավշյա հեղափոխությունից հետո դատավորները, իրավապահ մարմիններն այլեւս զանգով գործունեություն չեն ծավալելու, վճիռներ չեն ընդունելու, ինչպես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, սակայն երկրորդ նախագահի հետ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Փաշինյանը սիրով եւ հանդուրժողականությամբ շարունակում է Սերժ Սարգսյանից ժառանգություն ստացած ավանդույթը: Անի Սահակյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am