Սոննա Աղեկյան. Նորից կառուցելու ենք մեր քաղաքը, նրան վերադարձնելու ենք Թամանյանական դիմագիծը

Ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ Երևան քաղաքում առկա են բազում, լուրջ խնդիրներ: Խնդիրներ, որոնք լուծելու ճանապարհին, որպես շարքային քաղաքացի, բախվում ենք բազում դժվարությունների` լավագույն դեպքում ամիսներով հնարավոր չէ տեղում տեսնել համապատասխան պաշտոնական այրերին: Եթե բախտ է վիճակվում ու տեսնում ենք նրանց իրենց աշխատավայրում, այս դեպքում էլ խնդրի լուծման եղանակներից սկզբում առաջ է գալիս կոռուպցիոն երևույթը, դե լավության կարգով առաջ տանելու համար, հայավարի էլի: Դե, ուրեմն ի գործ, պետք է գնալ վարկ վերցնել, բերել տալ պետական պաշտոնյային, ով ի պաշտոնե կոչված է հենց այս խնդիրների լուծումն ապահովել, ու ընկնել պարտքերի տակ: Ու քանի որ Հայաստանի Հանրապետությունում չկան աշխատատեղեր, որ քաղաքացին աշխատի պարտքերը փակի, ստիպված մենակ կամ ընտանիքով բռնում է արտագաղթի ճամփան: Ու Հայաստանը հետզհետե հայաթափվում է: Հիմա ուզում եմ իմ փոքրիկ նկատառումն անել այս մեկ տարվա ընթացքում (2017 հունիսից առ այսօր) Երևանի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ: Ինչպես բոլորս գիտենք, ներկայիս Երևանի ավագանին կազմված է 65 անդամից, որոնցից 46-ը ներկայացնում են ՀՀԿ-ն: Ինչպես տարիներ շարունակ, այս մեկ տարվա ընթացքում էլ Երևանի ավագանին, ինչպես և կարգն է, ամիսը մեկ անգամ հրավիրում էր Ավագանու հերթական նիստ, եղան և արտահերթ նիստեր: Ավագանու բոլոր անդամներին նախապես ուղարկվում են փաստաթղթեր, ուսումնասիրելու մշտական հանձնաժողովներում քննարկելու և Ավագանու նիստում արդեն որոշումներ կայացնելու համար: Երևանի ավագանին ունի մշտական հանձնաժողովներ, որտեղ բոլոր խմբակցություններից կան անդամներ Ավագանու հերթական օրակարգային հարցերը քննարկելու և խմբակցության դիրքորոշումն արտահայտելու ու հիմնավորելու նպատակով: ՀՀԿ-ական անդամները մշտական հանձնաժողովների նիստերին ներկա էին լինում բացառապես ֆիզիկապես` ներկա ստանալու և կողմ քվեարկելու համար: Բայց ուզում եմ կարևորել, որ նրանք նույնիսկ հարկ չէին համարում ծանոթանալ, թե օրակարգային ի՞նչ հարց է քննարկվում, արդյո՞ք քննարկող առարկան բխում է երևանցու շահերից, ի՞նչ հետևանքի այն կբերի: Ուղղակի գալիս էին, որ մի 7-8 րոպեում, ինչպես և սովոր են տարիներ շարունակ, քվեարկեն ու գնան իրենց գործերին, զբաղված էին, ժամանակ չունեն քննարկելու, իսկ երբ հնչում էին հարցեր, մտահոգ կարծիքներ, ապա բարկանում, նույնիսկ նյարդայնանում էին՝ ինչ եք դրել-երկարացնում, քվեարկեք անցնի գնա, հո՛ պարապ չենք, ստեղ նստենք, խոսանք: Եվ արդյունքում երևանցին դիմում-բողոքներով դիմում էր Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, թե խնդրում ենք, այս հարցին միայն Դուք կարող եք լուծում տալ, արդեն քանի տարի դիմում ենք պատկան մարմիններին, դատական ատյաններին, նույն լղոզված ու ոչինչ չասող պատասխանն ենք ստանում, ու սայլը տեղից չի շարժվում: Մարդիկ ապրում են գարշահոտության մեջ, ապրում են բաց կոյուղագծերի մոտ, ապրում են կանաչազուրկ քաղաքում, ապրում են իրենց տան մեջ, որ ժառանգաբար ստացել են, սակայն իրենց այնտեղ ոչ գրանցում են, ոչ էլ տան սեփականությունը հաստատող վկայականի համար որոշումն են տալիս` պատասխանելով գիտե՞ք ինչ, դա մեզնից չի կախված, համապատասխան մարմինների հետ լեզու գտեք: Երևանցին ունենալով օրինական փաստաթղթեր, իր սեփական տան դարպասից մուտք ու ելքից է զրկված արդեն 10 և ավելի տարի, որովհետև քաղաքապետարանը իրավունք է տվել ոմն անձի, այս մարդկանց տներից 30 սմ հեռավորության վրա կառուցապատում իրականացնելու, և այս խնդիրը անլուծելի է, ինչպես և մյուս բոլոր խնդիրները, որոնց ամեն քայլափոխի բախվում է երևանցին: Երևանը վեր են ածել կեղտոտ, աղբով լեցուն վայրի, որևէ երկրում գոյություն չունեցող հասարակական տրանսպորտն է սպասարկում մեզ, այն պայմաններում, երբ մենք տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ մեր համայնքային բյուջեից տրամադրում օֆշորներում գրանցված բրիտանական այս կամ այն խմբին, որպեսզի մեզ խորհուրդ տան, թե ինչպես բարելավենք մեր քաղաքի հասարակական տրանսպորտը, դե նրանք էլ էդ խորհուրդը երկարաձգում են, որ գումար ավելի տևական ժամանակ աշխատեն: Սա է պատկերը, որում այսօր մենք ապրում ենք: Համայն հայության մայրաքաղաքը աղբից և քաղաքաշինակական կույտից մաքրելու և ազատելու, այն կառուցելու, Երևանին թամանյանական դիմագիծը վերադարձնելու և քաղաքը զարգացնելու համար անհրաժեշտ է հմուտ հանրային կառավարում և հայ ազգի ճարտարապետաշինարարական ներուժի ընդգրկում: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հավատարիմ լինելով իր ծրագրին՝ Երևանին թամանյանական դիմագիծը վերադարձնել և քաղաքը զարգացնելը դիտարկում է ազգային խնդիր և այն ղեկավարելու համար առաջնորդվելու է ո՛չ կուսակցական ղեկավարման սկզբունքով, այլ ազգային սերուցքը ներառող և մասնագետների մասնակցային կառավարման սկզբունքով: Ավագանու հանձնաժողովների աշխատանքներին՝ հանրային լայն ընդգրկվածություն: Նորից կառուցելու ենք մեր քաղաքը, նրան վերադարձնելու ենք Թամանյանական դիմագիծը և դա անելու ենք ազգի լայն հատվածների մասնակցությամբ: Սոննա Աղեկյան Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մանկավարժ 

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, մոռացար Ալիևի բնութագրիչներն ասես․ «Ագրեսիա հրահրած, ցեղասպանություն իրականացրած Ալիևը» (video) Երևանում 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման. հարցը պետք է լուծում ստանա. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Թուրքմենստանի նախագահը ժամանել է Ադրբեջան Ժողովու՛րդ, խոսե՛ք․․․ հերթով հասնելու են բոլոր դասախոսներին․ Մենուա Սողոմոնյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 15-ին «Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ լարված իրավիճակ Կառավարության դիմաց (video) Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ (video) Ադրբեջանը ԱՄԷ-ի հետ թռիչքային զորավարժություն է անցկացնում Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին Աբսուրդ է․ Ավետիք Իշխանյանը մահացել է, բայց իր գրառման տակ լայք դնողներին դեռ կանչում են ԱԱԾ (video) #ՈՒՂԻՂ․ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Կառավարության դիմաց․ Բողոքի ակցիա COP-17-ի շրջանակում (video) «Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին Երևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունում COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ» Ադրբեջանը հայ պատանդների թեման մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է իրավունքի խախտումով Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ» Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ» Կշարունակե՞ն Քոչարյանին պահել կալանքի տակ (video) Մահվան ելքով վրաերթ․30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am