Իրանական արժույթը` ռիալը, կտրուկ արժեզրկվել է դոլարի նկատմամբ այս օրերին՝ ոչ պաշտոնական շուկայում հասնելով 112 հազարի մեկ դոլարի դիմաց: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Հայտնի է, որ մեկ շաբաթ անց վերականգնվում են ամերիկյան այն պատժամիջոցները, որոնք դադարեցվել էին 2015 թվականին Իրանի հետ կնքված համաձայանգրի արդյունքում: Պատժամիջոցները սահմանված են Իրանի կողմից դոլարի, ոսկու, ածխի և արդյունաբերության մեջ բարձրագույն տեխնոլոգիաների գնման դեմ: Իրանական արժույթի արժեզրկումը սկսել է ապրիլ ամսից՝ թուլացնելով երկրի տնտեսությունը: Արդյունքում գրանցվել են բողոքի ցույցեր: Վերլուծաբանների կարծիքով Իրանը հույս ունի օգտվել Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև միջուկային համաձայնագրի հարցում անհամաձայնությունից: Այս պահին դեռևս ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից Եվրոպան այս հարցում հակված է պաշտպանել Իրանին:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը