Վաշինգտոնը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ

Թուրք-ամերիկյան հարաբերությունները, որոնք վերջին շրջանում որոշակի բարելավման միտում էին արձանագրել, կրկին սրվել են: Նախագահ Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել, իսկ թուրքական կողմը պատրաստվում է դիմակայել ԱՄՆ-ի ճնշումներին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է դիմակայել ամերիկյան կողմի ճնշումներին՝ կապված ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու ամերիկյան կողմի պահանջի հետ: Թուրքիայի իշխանությունները վերջինիս մեղադրում են 2016 թվականի հեղաշրջմանն աջակցելու մեջ: Դրա հետ մեկտեղ անցած շաբաթ Բրանսոնը տեղափոխվել է տնային կալանքի տակ երկու տարի թուրքական բանտում անցկացնելուց հետո: Օրերս նախագահ Թրամփը սպառնացել էր, որ ամերիկյան կողմը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե Անկարան ազատ չարձակի Բրանսոնին: Վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Թուրքիայի նախագահ Էրդողանն արձագանքել է, որ Անկարան կդիմակայի ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքին և որ Վաշինգտոնն ի դեմս Թուրքիայի կարող է զրկվել հավատարիմ գործընկերոջից: Վերլուծաբաններն արձանագրում են, որ Բրանսոնի գործն անմիջական կապ ունի ԱՄՆ-ում բնակվող թուրք վտարանդի հոգևորական Ֆեթուլահ Գյուլենին արտաքսելու Թուքիայի պահանջի հետ: Հիշեցնենք, որ թուրքական կողմը մեղադրում է Գյուլենին 2016 թվականի հեղաշրջումը կազմակերպելու մեջ: Վերջինս հերքում է այս հարցում իր ներգրավվածությունը: Վերլուծաբանների կարծիքով թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին ամիսներին որոշակի բարելավման միտում են ցուցաբերել, որի վկայությունն է Բրանսոնի տեղափոխումը տնային կալանքի տակ: Սակայն, ըստ վերլուծաբանների, պատժամիջոցների սպառնալիքն ու Էրդողանի արձագանքը վկայում են, որ կողմերից մեկի գործողությունների արդյունքում հարաբերությունները կրկին լարվել են:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Երևանում 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման. հարցը պետք է լուծում ստանա. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Թուրքմենստանի նախագահը ժամանել է Ադրբեջան Ժողովու՛րդ, խոսե՛ք․․․ հերթով հասնելու են բոլոր դասախոսներին․ Մենուա Սողոմոնյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 15-ին «Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ լարված իրավիճակ Կառավարության դիմաց (video) Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ (video) Ադրբեջանը ԱՄԷ-ի հետ թռիչքային զորավարժություն է անցկացնում Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին Աբսուրդ է․ Ավետիք Իշխանյանը մահացել է, բայց իր գրառման տակ լայք դնողներին դեռ կանչում են ԱԱԾ (video) #ՈՒՂԻՂ․ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Կառավարության դիմաց․ Բողոքի ակցիա COP-17-ի շրջանակում (video) «Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին Երևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունում COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ» Ադրբեջանը հայ պատանդների թեման մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է իրավունքի խախտումով Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ» Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ» Կշարունակե՞ն Քոչարյանին պահել կալանքի տակ (video) Մահվան ելքով վրաերթ․30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am