Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները

Ռոբերտ Քոչարյանի մասին վերջին օրերին ամենալայնն է քնարկվում, ավելին՝ քան իր ղեկավարած տարիներին։ Եվ քանի որ վերջին օրերին քննարկվում  է նաև իր երեխաների ով լինելը, ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի երեխաներին և նրանց կողակիցներին։
ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ
Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․
Սեդրակ Քոչարյան Ծնվել է 1981 թվականին հուլիսի 23-ին, ՀՀ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթության մեծ մասը ստացել է Ստեփանակերտում, իսկ ավարտական դասարանը ուսանել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: 1998-2002թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։ Երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո` 2004թ-ին, ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ 2002-2005թթ.աշխատել է որպես դիլինգի բաժնի մասնագետ "Կոնվերսբանկ" ՓԲԸ-ում: Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։ 2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են "Փլեյ Սիթի" սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող "ՖԱՍԹ ՔԱՐԹ" ՍՊԸ-ն, Հայաստանում "Տոյոտա" ընկերության պաշտոնական դիլեր "ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ" ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող "ԳՐԻՏՏԻ" ՍՊԸ-ն: Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով և լեռնադահուկային սպորտով: Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի: Կինը` Զարուհի Բադալյան:
 ԶԱՐՈՒՀԻ ԲԱԴԱԼՅԱՆ
 Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․
Զարուհի Վոլոդյայի Բադալյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 26-ին ՀՀ Երևան քաղաքում: Միջնակարգ կրթությանը ստացել է Երևանի Վ. Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում: 1997-2001թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև` 2003թ.-ին, գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան` ստանալով կառավարչի մասնագիտացում: 2002-2008թթ.-ին աշխատել է ՀՀ ԿԲ-ի բանկային վերահսկողության, բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչություններում որպես բանկային վերլուծաբան, բանկային մեթոդաբան: 2008 թվականից ի վեր հանդիսանում է "ԳՐԻՏՏԻ" ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ:
 ԳԱՅԱՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ
 Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․
 Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտ քաղաքում: 2000 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 2005-2006 թթ. սովորել է Լոնդոնի Համալսարանի` Օրիենտալ և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի մագիստրատուրայի միջազգային իրավունքի բաժնում: 2006-2007 թթ. աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական: Ամուսնացած է: Ամուսինը` Վիգեն Չատինյան:
 ՎԻԳԵՆ ՉԱՏԻՆՅԱՆ
 Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․
Վիգեն Արայի Չատինյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 27-ին Երևանում: 2000 թվականին ավարտել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 2000-2005 թթ. սովորել է Պետական Կառավարման Համալսարանի Միջազգային  Տնտեսագիտության ֆակուլտետի Միջազգային  Տնտեսական Գործունեության Կառավարման ամբիոնում,  Մոսկվա քաղաքում: 2005-2008 թթ. սովորել է վերոնշյալ համալսարանի Միջազգային  Տնտեսական Գործունեության Կառավարման ամբիոնի ասպիրանտուրայում և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2008-2009 թթ. աշխատել է "Բարս պլյուս" ՍՊԸ-ի տնօրեն:  2009-2010 թթ. աշխատել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի Սոցիալական Ենթակառուցվածքային ծրագրերի բաժնում որպես գլխավոր մասնագետ: 2010-2011 թթ. հանդիսացել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի Սոցիալական Ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ: 2011 թվականի փետրվար ամսից հանդիսանում է  Երևանի Քաղաքապետարանի` Զարգացման և Ներդրումային ծրագրերի վարչության Միջազգային ներդրումների և այլ հաստատությունների ծրագրերի բաժնի պետ: Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել  լեռնադահուկային սպորտով և բիլլիարդ խաղալ:
ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ
Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․
Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2002 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում: 2006 - 2008 թթ. ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության Հատուկ Մարտական Գործողությունների Վարչությունում: 2008 թվականից հանդիսանում է "Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ: Զբաղվում է դայվինգով և սնոուբորդինգով: Ամուսնացած է, ունի երկու որդի: Կինը` Սիրանուշ Քոչարյան (Սիրուշո):
ՍԻՐՈՒՇՈ
Ովքեր են և ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․
ՍԻՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ Ծնվել է 1987թ-ի հունվարի 7-ին: Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում: Այնուհետև ընդունվել է և շարունակել կրթությունը Երևանի Պետական Համալսարանի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետում: Երաժշտական կրթությունը է ստացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Վաղ հասակից զբաղվել է երաժշտությամբ` երգել է և ստեղծագործել: Տասնհինգամյա իր բեմական գործունեության ընթացքում ունեցել է համերգներ ավելի քան երեսուն երկրներում, արժանացել  բազում մրցանակների: 2008թ-ին Սիրուշոն  ներկայացրել է  Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին և արժանացել հանդիսատեսի համակրանքը մրցանակին, գրավել չորրորդ տեղը, ինչը Հայաստանի մինչ այժմ ամենաբարձր ցուցանիշն է: Սիրուշոն ձայնագրել է չորս ձայնասկավառակ, այդ թվում նաև ժողովրդական ուղղվածության "Շերամ" ձայնասկավառակը: Ունի ազգային, ժամանակակից, ջազային  ուղղվածության հիթեր: Սիրուշոն ութ անգամ արժանացել է տարվա երգչուհի մրցանակին: Որպես հեղինակ համագործակցում է հայ և այլազգի  կատարողների հետ:
Նյութի աղբյուրը՝ primenews.am

դիտվել է 9698 անգամ
Լրահոս
ՊՆ զինծառայողներ են մահացել ողբերգական ավտովթարից Թիրախավորվել է Աբու Դաբիի գազամշակման համալիրը. կան վիրավորներ 2025 թվականին ԱՄՆ–ից Հայաստան է ուղարկվել արտաքսված անձանցով ևս 2 ինքնաթիռ Զրուցել են Ֆիդանը և Արաղչին Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կան զոհեր և վիրավորներ Ինչպես քվեարկել, եթե ընտրողը մեկ համայնքում հաշվառված է, բայց կքվեարկի այլ համայնքում Ավտոներկրողներն ահազանգում են. 2 օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները Այդ լարերից մեկը, իսկ երբեմն՝ երկուսն էլ, ի վերջո, անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին․ Լևոն Տեր–Պետրոսյան Նիկոլի մնալու դեպքում ձմռանն անդառնալի ծանր վիճակում ենք հայտնվելու (video) Հայ մեծ և իրական լուռ բարերարները երկուսն են՝ Սամվել Կարապետյան և Սերգեյ Համբարձումյան․ Թովմասյան (video) Նիկո՛լ, հիշու՞մ ես էդ կոշիկը․ Ժասմինա Ղևոնդյան (video) Հաջորդ վարչապետը պետք է հայրենասեր լինի․ դավաճան պետք չի մեզ․ քաղաքացի (video) Նիկոլին նայելիս մարդկանց մոտ մի հույզ է լինում՝ զզվանք, նողկանք․ հոգեբանը բացատրում է (video) Ռոբերտ Քոչարյանի թիմ, մի օրինակ եմ բերում, մնացածը դուք հասկացեք․ Անժելա Թովմասյան (video) «Նիկո՛լ, լսեցի՞ր Քոչարյան Անդոն Աշոտիկիդ ի՞նչ ասաց». Ռուզան Ստեփանյան (video) Սամվել Կարապետյանը մեծ թափով հարված է հասցրել Փաշինյանին․․․ հոգեբան (video) ՔՊ-ն 0 ձայն է ստանալու․ Էդիկ Անդրեասյան (video) Վարորդնե՛ր, դիմեք դատարան, Ավինյանը պիտի պատասխան տա. Ռուզան Ստեփանյան (video) «Փաշինյանը մուտիլովչիկ է, հայրենիքը ծախած մարդը պտի վեր**վի». արթիկցի (video) ԱՄՆ-ն 50% մաքսատուրք կսահմանի Իրանին զենք մատակարարող ցանկացած երկրի նկատմամբ․ Թրամփ Հրադադարը խախտվել է «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդ Ինչպես իր կրծքի նշանով Նիկոլը խայտառակվեց Պուտինի առաջ․ Ժասմինա Ղևոնդյան (video) Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են հարսանիքների ժամանակ 4 տներ թալանած երիտասարդին Փաշինյանը Քաղսիում է․ բնակիչները հայտնվել են բլոկադայի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am