Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ

Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ԱՀ Ազգային ժողովի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել են իրենց տեսակետները: «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ մենք ինքներս մեզ տանում ենք դեպի բարդ իրավիճակ: «Երևույթին ինքնին շատ բացասական եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ հաղթանակած երկրի նախագահին թիրախ դարձնել և ներքաղաքական հարցերի շրջանակ բերել՝ տեղին չէ: Կարծում եմ՝ Հայաստանի և Արցախի նախկին նախագահին կալանավորելը ներքաղաքական շատ լուրջ ընդվզումների կարող է հանգեցնել: Բացի այդ, այն կարող է նոր խնդիրներ առաջ բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - նշել է Ռ. Հյուսնունցը: Նրա կարծիքով՝ նախագահի ինստիտուտը պետք է երկրի համար հանդիսանա որպես խորհրդանիշ: Բացի այդ, Ռ. Հյուսնունցը մտահոգություն է հայտնել նաև, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով՝ Ադրբեջանին ուրախանալու առիթ է տրվում, և դա այն դեպքում, երբ ամեն պահի գտնվում ենք պատերազմի վերսկսման վտանգի առաջ: «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն իր հերթին ասել է, որ ՀՀ նոր իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականությունը, որն ընդհանուր առմամբ պայքարում է ապօրինության դեմ, ընդունելի է, քանի որ ժողովրդավար երկիր կառուցելու ճանապարհին, բնականաբար, դրանք անհրաժեշտ քայլեր են: «Ուղղակի խնդիրն այն է, որ դա չպետք է տանի, այսպես ասած, գայթակղության, քանի որ կարող է իրավական հարթությունից տեղափոխվել քաղաքական դաշտ: Կարծում եմ՝ պետք է բավականին զգուշավոր լինել, մանավանդ այն գործիչների պարագայում, որոնք անցել են ճանապարհ և որոշակի ներդրում ունեն երկրի կայացման գործում», - նշել է Վ. Բալայանը: Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործում համապատասխան իրավական հիմնավորումները պետք է լինեն բավականաչափ: «Այդ առիթով կան շատ մտահոգություններ, և կարծում եմ, որ ՀՀ իրավապահ մարմիններն իսկապես խորությամբ այդ ամենը կուսումնասիրեն՝ բոլոր հարցերին տալով սպառիչ պատասխաններ», - նշել է Վ. Բալայանը: «Ժողովրդավարություն»­ խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացրել նաև Արցախում: «Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահն է, այլև՝ ԱՀ առաջին նախագահը՝ լինելով նաև «Արցախի հերոս»: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչը որ կատարվում է նրա անվան շուրջ՝ հատկապես վերջին օրերին», - ասել է Վ. Բաղրյանը: Նա նշել է, որ անընդունելի է որոշ քաղաքական ուժերի և անձանց անթաքույց հրճվանքը՝ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, ինչը սեպ է խրում հասարակության համերաշխության մեջ: «Մտադրություն չունեմ պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանին, կարծում եմ՝ նա դրա կարիքը չունի: Սակայն հետևելով գործընթացներին՝ տպավորություն ունեմ, որ դրանք ոչ այնքան իրավական դաշտում են, որքան քաղաքական: Եվ այդ քաղաքական շահարկումները միանգամայն անթույլատրելի են», - նշել է Վ. Բաղրյանը: Պատգամավորը ընդգծել է, որ ակնկալում է արդար և թափանցիկ դատավարություն. եթե խախտվել է օրենք, ապա պետք է լինի արդար դատաքննություն և պատասխանատվություն, քանի որ օրենքի առաջ հավասարապես պատասխանատու են բոլորն՝ անկախ կարգավիճակից: «Սակայն եթե օրենք չի խախտվել, ապա քաղաքական հետապնդումները անընդունելի են, և եթե քաղաքական հետապնդման կարող է ենթարկվել երկու հայկական հանրապետությունների նախկին նախագահը, ապա ի՞նչ արդարություն կարող է ակնկալել շարքային քաղաքացին»,-ասել է Վ. Բաղրյանը:  

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am