«Հրապարակ» օրաթերթը արձակուրդ է մեկնում

Սիրելի ընթերցող, այսօրվանից «Հրապարակ» օրաթերթը կարճաժամկետ արձակուրդ է մեկնում։ Մենք կվերադառնանք օգոստոսի 14-ին։ Չնայած հասկանալի է, որ մեզ ոչ միայն թեժ աշուն է սպասվում, այլեւ ամառվա վերջին ամիսն է թեժ լինելու, եւ մեր երկրում ծավալվող իրադարձությունները բոլորովին էլ արձակուրդային չեն, բայց ներողամիտ եղեք մեր հոգնած աշխատակազմի հանդեպ։ Մեր լրագրողները ծանր տարի եւ առավել ծանր գարուն են ունեցել, եւ մեր կոլեկտիվն այնքան մեծ չէ, որ հերթով գնանք արձակուրդ, ուստի որոշեցինք ավանդույթը չխախտել ու 2 շաբաթ հանգստանալ։ Դուք մեզնից կհանգստանաք, մենք՝ աշխատանքից։ Մեզնից բողոքողները, հատկապես նոր իշխանությունները, կստուգեն, թե որքանով է ավելի լավը մեդիադաշտն ու երկիրն առանց «Հրապարակի», ինչքանով ենք մենք խանգարում իրենց «աշխատանքին», եւ մեր բացակայությունն ինչով է նպաստելու կառավարության շռնդալից հաջողություններին։ Մեր թերթին ամեն օր սպասող ընթերցողին էլ կստիպենք մի քիչ «կարոտել» մեզ եւ սպասել մեր վերադարձին։ Երբեմն պաուզաներն օգտակար են ու անհրաժեշտ՝ կողքից իրադարձություններին թարմ աչքով նայելու, նոր գաղափարներ գեներացնելու, սեփական սխալներդ ու վրիպումներդ հասկանալու համար։ Մենք, ի տարբերություն իշխանավորների, բոլորովին չենք հավակնում վերջին ճշմարտությունն ասողի կարգավիճակին։ Եվ գիտենք, որ մարդն ինչքան ապրում է՝ սովորում է, մարդը սխալական է, եւ մամուլի թիվ մեկ առաքելությունը բժշկի-սանիտարի առաքելությունն է՝ հետեւել ու նպաստել հիվանդությունների, ախտերի հայտնաբերման ու բուժմանը։ Այս ընթացքում, սակայն, անխափան կաշխատի մեր կայքը՝ hraparak.am-ը։ Կփորձի հետեւել դեպքերի ընթացքին, հետ չմնալ մյուս լրատվամիջոցներից եւ լուսաբանել կարեւոր իրադարձությունները։ Մինչ հանդիպում։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am