Չափազանց շատ բան վկայում է, որ երկրում աստիճանաբար հաստատվում է տոտալիտար ռեժիմ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Չափազանց շատ բան վկայում է, որ երկրում աստիճանաբար հաստատվում է տոտալիտար ռեժիմ։ Որևէ քննադատության մերժումն ու դրա բնորոշումը որպես «հակապետական քարոզչություն», անձի պաշտամունքի ձևավորումը, զանգվածային քաղաքական հետապնդումները՝ ընդհուպ մինչև մեղադրանքների առաջադրում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սոսկ մի մասն են այն փաստերի, որոնք վկայում են անչափ վտանգավոր միտումների մասին։

«Տոտալիտար» բառը առաջացել է անցած դարի 20-ական թվականների Իտալիայում։ Առաջինը սկսեցին գործածել բնավ ոչ իտալական ֆաշիզմի հայրերը, այլ նրանց հակառակորդները՝ հակաֆաշիստները, որոնք իրենց հոդվածներում քննադատում էին ուժ հավաքող գաղափարախոսությունը։ Ցավոք, հոդվածներն ազդեցություն չունեցան, և արդեն 1925 թվականի հունիսից Մուսոլինին սկսեց դրական իմաստով խոսել «ֆաշիզմի անկասելի տոտալիտար կամքի» մասին։ Տերմինը շատ արագ սկսեց օգտագործել ռեժիմի պաշտոնական գաղափարախոս Ջովաննի Ջենտիլեն։ Նա հո լավ գիտեր, որ լատիներեն «totalis» նշանակում է՝ ամբողջ, լիակատար, լրիվ։ Այդպիսի ամբողջականությունը հասարակության ու ժողովրդի նկատմամբ կիրառելիս ենթադրում էր հրաժարում ամեն մի ազատությունից՝ հօգուտ համընդհանուր, կոշտ պետական պարտադրման ու վերահսկողության։ Կարծում եք՝ Փաշինյանը պատահականորե՞ն է շարունակ խոսում, թե նախկին ռեժիմի դեմ պայքարը կշարունակվի ու դեռ մի բան էլ թափ կհավաքի։ Բոլշևիկները նույնպես պնդում էին «պերմանենտ» (անընդհատ) «դասակարգային պայքարի» մասին։ Հիտլերի «Մայն կամպֆ» բեսթսելերը գերմանացիներին ուղղված հիստերիկ կոչ էր՝ մոբիլիզացվելու հեղինակի կողմից մատնանշված նախևառաջ ներքին, իսկ հետո արդեն արտաքին թշնամիների դեմ պատերազմի համար։
Այդ երկրներից յուրաքանչյուրում հաշվարկն արվում էր զանգվածային հասարակական միավորումների վրա. կենտրոնացված կառավարումով և խիստ ենթակայությամբ կենտրոնին։ Սկզբում այդ կազմակերպությունները դեռևս անվանում էին «կուսակցություն» սովորական բառով։ Բայց արդեն Լենինը անվանեց իրենը «նոր տեսակի կուսակցություն»։ Տոտալիտար հանրությունների նորությունն այն էր, որ դրանք ստեղծվում էին ոչ թե հասարակության շահերը խորհրդարանում ներկայացնելու, այլ կենտրոնից ստացված հրամաններով զանգվածներին կառավարելու համար։ Այդպես ներթափանցեցին իրենց երկրների թույլ խորհրդարանական համակարգեր հիտլերյան Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը, Մուսոլինիի Նացիոնալ-ֆաշիստական իտալական կուսակցությունը։ Նման առաքելություն է դրված նաև «Քաղաքացիական պայմանագրի» ուսերին «Նոր Հայաստանում»։ Վերոնշյալ բոլոր երեք տոտալիտար ռեժիմների հիմքում (Ռուսաստանում, Իտալիայում և Գերմանիայում) ընկած է իր մասին պատկերացումը որպես «մեծագույն» հեղափոխության՝ անընդմեջ զարգացմամբ և դեպի ապագա անհատնում նպատակաուղղվածությամբ։ Իսկ մի՞թե հենց այդ մասին չեն հայտարարում նաև հայրենի «հեղափոխության» առաջնորդները։ Մի՞թե մեզանում արդեն Պատմության թանգարանում բացված չէ համապատասխան ցուցասրահ։ Տոտալիտար մշակույթներում պետությունը ինչ-որ մեկի իշխանության գործիքը չէ, այն ինքնին գլխավոր իշխող սուբյեկտն է, երկրում լիիրավ գործող միակ կերպարը, տոտալիտար մշակույթի հերոսը։ Պետության աստվածացումն էլ հենց տոտալիտարիզմի հիմնական հատկանիշն է, որն ամրապնդված է պետության հանդեպ հավատով՝ որպես բացարձակ իշխանության. աստվածայնորեն ամենազոր, ամենահաս ու ամենաբարեբեր։ Արժե՞ մեջբերել Փաշինյանի արտահայտությունները։ Տոտալիտար պետությունն ապրում է հաշտ ու խաղաղ ինքն իր հետ, նա չունի ընդդիմախոսներ ու հակառակորդներ, քանի որ այդպիսիք բացառվում են։ Այդ պատճառով էլ տոտալիտար պետությունն անսխալական է, քանզի չկա մեկը, որ մատնանշի նրան իր սխալները։ Նա լող է տալիս իր մտացածին հաղթանակների մեջ։ Եվ մի՞թե նման պատկերի ականատեսը չենք մենք այսօր։ Տոտալիտարությունը նման է ալիքների, որոնք գլորվում են առաջ ու հետ քաշվում։ Դրանք գալիս են այն ժամանակ, երբ իրենց չեն սպասում։ Ուժեղ ալիքը կարող է հեշտությամբ սրբել քաղաքակրթության ավազե դղյակները»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Դատախազությունը պետք է զբաղվի ձեր հայտարարությամբ․ Փաշինյան-լրագրող երկխոսությունը (video) «Ալիևի սպառնալիքը լսե՞լ եք․․․ ի՞նչ խաղաղության մեջ է դա»․ Փաշինյանի արձագանքը (video) «Լկտի՛, երբ աղջիկդ կհայտնվի էդ վիճակում, կսպասես ոստիկաններին». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Չես հասկանում՝ դատի կտա՛մ․․․ Փաշինյանը կռվեց լրագրողի հետ (video) Փաշինյանը նորից սկսեց գոռալ ու սպառնալ՝ Սամվել Կարապետյանի մասին խոսելիս (video) Մշակութային ժառանգությունը վերացվում է, իսկ իշխանությունը աչք է փակում. Արտակ Բեգլարյան Հայաստանում օդի ջերմաստիճանը մեկ օրով կնվազի. եղանակի տեսություն Նրանք, ովքեր uպառնում էին մեզ տանկերով գալ և oկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև Սնդիկով աղտոտված ջրի ֆոնին՝ առողջության պաշտպանության միջազգային պարտավորությունն ի՞նչ է տալու. Պողոսյան ԱՄՆ-ում մարզիչը դատապարտվել է առավելագույն պատժաչափի՝ պորնոգրաֆիայի արտադրության համար Կանգնեցրե՛ք այս կործանիչ նախագիծը․ Ամուլսարի գործարկումն աղետ է լինելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Լսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Սողոմոնյան Բաքվում Լավրովը հանդիպել է Ալիևի հետ Եղվարդ-Զովունի ճանապարհին «Volkswagen»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն Կառավարությունը ՀԷՑ-ը «խլեց» «Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը ՔԿՀ պետն է․ ԱԱԾ խցերում խայտառակ վիճակ է. Մեսրոպ Մանուկյան (video) «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի Երևանի տարբեր հատվածներում Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել Ձեզ քշելու են ու տանեն, հերի՛ք է․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ոստիկանությունը խոչընդոտել է Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիան Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ ակնկալիքներ ձևավորել․ Միրզոյան Ադրբեջանը ֆոսֆոր թափեց արցախցիների վրա, ու հիմա ցույց են տալու`քաղաքակի՞րթ են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am