Պարանոիկները չեն սահմանափակվում մեկ սխրագործությամբ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ամերիկյան Էմորի համալսարանի գիտնականները վերջերս հայտնաբերեցին «հիմարության գենը»։ Գիտափորձեր անցկացնելով մկների վրա, նրանք անջատեցին կենդանիների RGS14 գենը, ինչի հետեւանքով փորձամկների մտավոր ունակությունները նկատելիորեն ակտիվացան. մկները սկսեցին ավելի լավ մտապահել առարկաները, արագ գտնել լաբիրինթոսի ելքը։

Հետազոտողները հանգեցին միանշանակ եզրակացության. RGS14-ն ինչ-որ կերպ արգելակում է մտածողական գործընթացները։ Գենն անվանեցին Հոմեր Սիմփսոնի գեն՝ ի պատիվ հայտնի մուլտսերիալի հերոսի, որը, ինչպես գիտեք, աչքի չէր ընկնում առանձնակի խելամտությամբ։
Բայց որ ուշագրավ է, այդ գենը ունեն նաեւ մարդիկ։ Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե ինչ նպատակով է բնությունն օժտել մեզ մարդկությանը ավելի հիմար դարձնող գենով։ Չէ՞ որ դա ինչ-որ բանի համար հարկավոր է։ Հանձն չենք առնի եզրահանգումներ անել ողջ մարդկության վերաբերյալ, բայց հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրողների դեպքում արդեն իսկ ամեն ինչ պարզ է։ RGS14 գենը կենսականորեն անհրաժեշտ է նրանց ստելու եւ հաշվեհարդար տեսնելու համար։ Ընդհանրապես երբ խոսք է բացվում Ռոբերտ Քոչարյանի մասին, ապա Հոմեր Սիմփսոնը ոմանց մեջ սկսում է աշխատել հիրավի կատաղի արագությամբ։ «Հայոց Աշխարհ»-ի այս համարում մենք, բնականաբար, անդրադառնում ենք առաջադրված մեղադրանքի ողջ անհեթեթությանը, «մեղադրողների» նպատակներին, այն բանին, թե ինչ վտանգներով ու անդառնալի կործանարար հետեւանքներով է սպառնում մեր պետականությանը սույն «նախաձեռնությունը»։ Չենք ցանկանում կրկնել։ Ուստի խոսենք գործընթացի հոգեբանական եւ հոգեբուժական կողմերի մասին։
Բացառիկ թշնամականությունն ու ագրեսիվությունը, որ դրսեւորում են նոր իշխանությունները, պարզապես ապշեցնում են։ Ինչպես նաեւ՝ ստիպում լրջորեն վերաբերվել այդ երեւույթներին, քննարկել դրանք գիտական տեսանկյունից։
Ժամանակակից հոգեբանական գրականության մեջ թշնամականությունը բնորոշվում է որպես բացասական նախատրամադրվածություն այլ մարդու կամ մարդկանց խմբի նկատմամբ, ինչն իր դրսևորումն է ստանում զոհի ծայրաստիճան անբարենպաստ գնահատականի մեջ։ Մենք արտահայտում ենք մեր թշնամականությունը, երբ ասում ենք, որ մեզ դուր չի գալիս տվյալ մարդը, հատկապես երբ վատն ենք կամենում նրան։ Այնուհետ, թշնամական անհատը այն մարդն է, որը սովորաբար մեծ պատրաստակամություն է դրսեւորում բառացի կամ որեւէ այլ կերպ արտահայտելու ուրիշ մարդկանց բացասական գնահատականները, ի ցույց դնելով իր անբարյացակամ վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Իսկ ագրեսիվությունը բնորոշվում է որպես ամենատարբեր իրավիճակներում ագրեսիվ գործողությունների համեմատաբար կայուն պատրաստակամություն։ Պետք չէ շփոթել տվյալ հասկացությունը «թշնամանք» հասկացության հետ։ Այն մարդկանց, որոնց հատուկ է ագրեսիվությունը, որոնք հաճախ թվացյալ սպառնալիքներ ու մարտահրավերներ են տեսնում ուրիշների կողմից, եւ որոնց համար հատկանշական է իրենց դուր չեկած մարդկանց գրոհելու պատրաստակամությունը, բնորոշ է թշնամական նախատրամադրվածությունը այլ մարդկանց նկատմամբ։ Անհրաժեշտ է նաև տարբերակել գործիքային ագրեսիան, որի պարագայում հարձակումը հիմնականում պայմանավորված է ավելի շուտ որոշակի նպատակի հասնելու ձգտումով, քան զոհին վնաս պատճառելու կամ ոչնչացնելու ցանկությամբ։ Եվ թշնամական ագրեսիան, որի դեպքում հիմնական նպատակը զոհին վնաս պատճառելը կամ ոչնչացնելն է։ Բայց այդ ամենի մեջ ցանկության դեպքում կարելի է նաև դրական բան հայտնաբերել։ Օրինակ, հետևելով նրանց, ում հրամանով ներկայացվեց անհեթեթ մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանին, մենք բազմաթիվ ուշագրավ նորություններ իմացանք հոգեկան հիվանդությունների, մասնավորապես պարանոյայի մասին։ Պարզվում է, պարանոիդ կամ զառանցագին խանգարումով տառապող անհատները զգում են, որ թշնամիները մշտապես դավեր են նյութում իրենց դեմ, սաբոտաժի դիմում, հակահեղափոխական գործողություններ նախապատրաստում կամ փորձում վնաս պատճառել որեւէ այլ միջոցով։ Չնայած նրան, որ վերոթվարկյալ հանգամանքները գերակշռում են, պարանոիկներից շատերի շրջանում զարգանում է վեհության զառանցալից մոլուցք, նրանք վերագրում են իրենց երեւելի կամ բացառիկ ունակություններ։ Թեև սեփական իրավացիության հարցում նրանց վստահությունն ու քաղաքական հակառակորդների հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականությունը հաճախ ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ։ Մասնագիտական գրականությունից հայտնի է, որ շիզոֆրենիայի դասական ենթատեսակներին են պատկանում. 1) չտարբերակվածը (խառը ախտանշաններ, որոնք չեն ընդգրկվում մյուս կատեգորիաներում կամ արագ փոխարինում են մեկմեկու), 2) կատատոնիկը (դրսեւորվում է հիմնականում շարժողական ախտանշաններով), 3) ապակազմակերպվածը (անհետեւողական, հիմար կամ անպատեհ հույզեր ու պահվածք), 4) պարանոիդը (հետապնդման, սեփական վեհության կամ այլ թեմաների վերաբերյալ սեւեռուն գաղափարներ կամ հալյուցինացիաներ)։ Արդի հետազոտություններն ավելի մեծ ուշադրություն են հատկացնում շիզոֆրենիայի դրական (հալյուցինացիաներ ու զառանցանք), այլ ոչ թե բացասական սինդրոմին (հուզական բթացածություն, խոսքի աղքատիկություն)։ Նկատի առնելով տվյալ տարբերակումները, ինչպես նաեւ այլ անոմալիաներ, շատերն ընդհանուր առմամբ հարցականի տակ են դնում «շիզոֆրենիա» ախտորոշման իրավազորությունը։ Շիզոֆրենիան լավագույն դեպքում դիտվում է որպես «նախնական կոնստրուկտ», որը հավանաբար ընդգրկում է մի քանի խանգարում։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքներ ներկայացնողների քանի՞ խանգարում կարելի է արձանագրել։ Այո, թեեւ ուղեղի ծալքերը չեն երեւում, բայց դրանց բացակայությունը իսկույն նկատվում է։ Դե ինչ, կշարունակենք մեր հոգեբանական դիտարկումները։ Առիթներ, կարծում ենք, շատ կլինեն։ Պարանոիկները չեն սահմանափակվում միայն մեկ սխրագործությամբ, որքան էլ նշանակալից այն լինի»:

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Նրանք, ովքեր uպառնում էին մեզ տանկերով գալ և oկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև Սնդիկով աղտոտված ջրի ֆոնին՝ առողջության պաշտպանության միջազգային պարտավորությունն ի՞նչ է տալու. Պողոսյան ԱՄՆ-ում մարզիչը դատապարտվել է առավելագույն պատժաչափի՝ պորնոգրաֆիայի արտադրության համար Կանգնեցրե՛ք այս կործանիչ նախագիծը․ Ամուլսարի գործարկումն աղետ է լինելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Լսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Սողոմոնյան Բաքվում Լավրովը հանդիպել է Ալիևի հետ Եղվարդ-Զովունի ճանապարհին «Volkswagen»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն Կառավարությունը ՀԷՑ-ը «խլեց» «Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը ՔԿՀ պետն է․ ԱԱԾ խցերում խայտառակ վիճակ է. Մեսրոպ Մանուկյան (video) «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի Երևանի տարբեր հատվածներում Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել Ձեզ քշելու են ու տանեն, հերի՛ք է․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ոստիկանությունը խոչընդոտել է Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիան Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ ակնկալիքներ ձևավորել․ Միրզոյան Ադրբեջանը ֆոսֆոր թափեց արցախցիների վրա, ու հիմա ցույց են տալու`քաղաքակի՞րթ են (video) Փաշինյանի ստացած մրցանակային գումարները կկառավարվեն առանձին հաշվով #ՈՒՂԻՂ․ ՍԿԱՆԴԱԼ․ Բացահայտվել է Փաշինյանի Կառավարության գումարների հերթական հափշտակումը․ Դիլբարյան (video) Գյումրիում գնդապետի կնոջը վրաերթի ենթարկած Թուքրիայի քաղաքացին ձերբակալվել է Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Պիտի լսե՛ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը․ Մենուա Սողոմոնյանը՝ Կառավարության մոտ (video) «Ամո՛թ ձեզ, դուք անգրագիտության մարմնացումն եք․ Ալավերդյանը խայտառակեց Փաշինյանին կառավարության մոտ» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am