Պուտինի անկեղծացումը. ԽՍՀՄ-ի փլուզումն ու ՌԴ-ի 25 տարիների սխալը

Սահմանները Պուտինի համար կարևոր չեն Գերմանական Bild պարբերականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցն է տվել: Երկրները պետք է միավորվեն ընդհանուր մարտահրավերների՝ ահաբեկչության, հանցավորության դեմ պայքարի շուրջ, և եթե Ռուսաստանի դիրքորոշումը որևէ հարցով տարբերվում է, ապա ավելի լավ է փնտրել ընդհանուր լուծում, այլ ոչ թե երկիրը հայտարարել թշնամի, համարում է Պուտինը: «Մենք ունենք ընդհանուր սպառնալիքներ, մենք ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ցանկանում ենք, ձգտում ենք աշխարհի բոլոր պետությունների ջանքերի միավորման՝ այդ սպառնալիքների դեմ պայքարի համար։ Դա միայն ահաբեկչությունը չէ, այլ նաև հանցավորությունն է, մարդկանց առևտուրը, դա պայքարն է շրջակա միջավայրի պահպանության համար։ Եվ դա չի նշանակում, որ մենք ամեն անգամ բոլորի հետ պետք է համաձայնենք այդ կամ այլ հարցերով»,- ասել է նա։ Անդրադառնալով Ղրիմի բռնակցման հարցին՝ Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի միացմանը հաջորդած եվրոպական պատժամիջոցները սխալ են և ուղղված են ոչ թե Ուկրաինայի աջակցմանը, այլ Ռուսաստանի հնարավորությունների աճի զսպմանը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումներ փնտրել Եվրոպայի հետ համագործակցությունում միջազգային իրավունքի հիման վրա։ Պուտինի խոսքով՝ Ղրիմի տարածքային պատկանելության հարցում իր համար ավելի կարևոր են ոչ թե սահմանները, այլ մարդկանց ճակատագիրը։ «Ես դրա տակ հասկանում եմ 2.5 մլն մարդու»,- ասել է նա` հավելելով. «Ժողովրդավարությունը ժողովրդի կամքն է, մարդիկ ցանկացան ապրել այնպես, ինչպես նրանք քվեարկեցին: Ինձ համար կարևորը ոչ թե տարածքն է և ոչ էլ սահմանները, այլ մարդկանց ճակատագրերը»։ Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հարաբերություններին՝ Պուտինը նշել է, որ նրան անկեղծ և պրոֆեսիոնալ մարդ է համարում։ ՌԴ նախագահը նշել է, որ չի ցանկացել Մերկելին վախեցնել լաբրադորով, ինչպես ԶԼՄ-ներն են մեկնաբանել, երբ 2007-ին նրա շունը՝ Կոնին, հայտնվել է դահլիճում, որտեղ ընթացել են բանակցություններ կանցլերի հետ։ Նա նշել է, որ չի իմացել շներից ունեցած կանցլերի վախի մասին։ «Ես հակառակը՝ ցանկանում էի նրա համար հաճելի բան արած լինել, երբ նրան ցույց տվեցի իմ շանը։ Ես այնուհետև բացատրվեցի նրա հետ և ներողություն խնդրեցի դրա համար»,- ասել է նա։ Պուտինը ՆԱՏՕ-ին քննադատել է Եվրոպայում «թագավորելու» ցանկության  համար։  «Մի՞թե ՆԱՏՕ-ի կանոնակարգում գրված է, որ դաշինքը պարտավոր է ընդունել ում ցանկանա։ Ոչ։ Նախապայմաններ են պետք։ Եթե քաղաքական կամք լիներ, կարող էին ամեն ինչ անել։ Ուղղակի չեն ցանկացել։ Ուզում են թագավորել։ Նստել են այդ գահին։ Եվ ի՞նչ հետո։ Հիմա մենք քննարկում ենք ճգնաժամային իրավիճակները»։ Պուտինն, ըստ էության, Ղրիմի տարածքային պատկանելիության հարցում կոնկրետ շեշտել է, որ իր համար կարևորը սահմանները չեն, այսինքն, նա չի համարում, որ ՌԴ-ի քայլերը Ղրիմի հարցում սխալ էին: Նա «երբեք չի փոխվել» Ինչ վերաբերում է արևմտյան պատժամիջոցների հետևանքներին, ապա ՌԴ նախագահը միջազգային հանրությանը ուղերձ է հղել առ այն, որ Ռուսաստանի տնտեսությունն աստիճանաբար կայունանում է: Ըստ նրա` Ռուսաստանի տնտեսությունն աստիճանաբար կայունանում է և աճ կգրանցի. «Մենք կարծում ենք, որ աստիճանաբար կգնանք դեպի կայունացում»: Պուտինը նաև նշել է, որ ՌԴ իշխանություններն ընդունել են ծրագրերի մի ամբողջ փաթեթ, այդ թվում՝ և ներմուծվող ապրանքների փոխարինման վերաբերյալ: Նա հիշեցրել է, որ ՌԴ-ում այժմ նկատվում է ՀՆԱ-ի 3,8 տոկոսով անկում, ինֆլյացիան հասել է 12,7 տոկոսի: «Դա շատ է, բայց միևնույն ժամանակ մեզ մոտ պահպանվում է արտաքին առևտրի դրական բալանս, երկար տարիների ընթացքում առաջին անգամ զգալիորեն աճել է բարձր հավելյալ արժեքով արտադրանքի արտահանման ծավալը»- ասել է ՌԴ նախագահը։ Անդրադառնալով Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Ռուսաստանի թույլ տված հիմնական սխալի մասին հարցին՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պետք է իր ազգային շահերի մասին հայտարարեր Խորհրդային միության փլուզումից անմիջապես հետո: Մոսկվայի ոչ հստակ դիրքորոշումն այդ հարցում Պուտինը համարում է վերջին քառորդ դարի հիմնական սխալն Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: «Իհարկե, մենք ինքներս ենք մեղավոր, մեղադրելու ոչ ոք չկա»,- նկատել է Պուտինը՝ խոսելով այն սխալների մասին, որը Ռուսաստանը թույլ է տվել վերջին 25 տարում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: Նա հիշեցրել է, թե ինչ խնդիրներ են առաջացել երկրի ներսում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. արդյունաբերության կրճատում, սոցիալական համակարգի փլուզում, անջատողականություն և «միջազգային ահաբեկչության ակնհայտ հարձակում»։ Լրագրողները ենթադրել են, թե «գոյություն ունի երկու Պուտին»՝ մինչ 2007-ը, երբ ռուս առաջնորդը երիտասարդ էր և բաց երկխոսության համար, և դրանից հետո: «Ես երբեք չեմ փոխվել։ Նախ, ես ինձ հիմա էլ երիտասարդ եմ համարում։ Ես եղել եմ Շրյոդերի ընկերը և մնում եմ նրա ընկերը: Ոչինչ չի փոխվել»,-հայտարարել է Պուտինը: ՌԴ նախագահի խոսքով՝ այս տարիների ընթացքում չի փոխվել նաև իր վերաբերմունքը շատ քաղաքական խնդիրների նկատմամբ։ Ըստ էության, Պուտինը հասկացրել է, որ այսուհետև աշխարհը հենց այսօրվա Ռուսաստանի հետ է գործ ունենալու, ոչ թե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գոյություն ունեցող Ռուսաստանի: Նա հայտարարել է Ռուսաստանի «ազգային շահերը» և անշեղորեն առաջ է շարժվում այդ «տեսլականով»: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am