Բազմաթիվ հարցականներ. Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները գիշերը ասուլիս չհրավիրեցին

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը՝ Բժշկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների բաշխման բացօթյա միջոցառմանը, որին մասնակցում էր նաև վարչապետը, անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվել․ շենքերի տանիքներին եղել են սև դիմակներով, ավտոմատներով զինված սնայպերներ։ Հաջորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ պատրաստվում են կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, մարդիկ հասկացան, թե ինչու են նման միջոցներ ձեռք առնվում։ «Վախենում են հաշվեհարդարից»,- ասաց իրավաբաններից մեկը։ «Գործը շատ հարցականներ է առաջացրել, որոնց պատասխանները չկան այս պահին․ նախ պետք է Քոչարյանի մեղքը հիմնավորված լիներ ԿԸՀ-ով, ՍԴ-ով, որոնք էլ իրենց հերթին «հիմնավորած» կլինեին, որ ընտրված նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն է, և սահմանադրական կարգը տապալել է Քոչարյանը։ Եվ քանի որ նա այդ պահին գործող նախագահն է, պաշտպանական կողմը կպնդի, որ նա կատարել է «իր պաշտոնից բխող գործողություններ», ինչը Սահմանադրությամբ անձեռնմխելիություն է տալիս։ Հետո՝ անհասկանալի է դատախազության, գլխավոր դատախազի դերակատարությունը․ վերահսկո՞ւմ է գործընթացը, համաձա՞յն է այս ամենի հետ։ Հաջորդը՝ սահմանադրական կարգի տապալումը, որքանո՞վ կապ ունի 10 զոհի հետ։ Եթե կալանավորեն Քոչարյանին, ապա ստացվում է նախադեպ ոչ միայն նախագահի կալանավորման, ինչին ՄԻԵԴ-ը գնահատական կտա, ավելին՝ որ ցանկացած ընդդիմություն ցանկացած ընտրությունից հետո կարող է վեր կենալ ու ասել՝ ես հաղթել եմ, և այս նախադեպը կիրառվի։ Ընդ որում՝ նախադեպը կարող են կիրառել նաև մյուս նախագահական ընտրությունների, ասենք՝ 1996-ի վրա։ Եվ, վերջապես՝ անհասկանալի են Քոչարյանի փաստաբանների գործողությունները․ նրանք պարտավոր էին գիշերը, երբ ընթանում էր կալանավորման նիստը, ասուլիս հրավիրել, փաստարկներ ներկայացնել, սակայն վակուում էր»,- ասաց մեր զրուցակիցը։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am