«Այս իրականությունը մեկ հարցի պատասխան է պահանջում՝ տղերք, Արցախի հարցով թեմա կա՞». Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղուց էի ուզում Արցախ գալ։ Փետրվարից հետո հա չէր ստացվում. ԱԺ նիստեր, անձնական հարցեր, իշխանափոխություն, լիքը գործ, ու, ահա, ծննդյանս առիթով ինքս ինձ նվեր արեցի, երեկվանից այստեղ եմ, Ստեփանակերտում։ Ասեմ կրկին ու միանգամից։ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է։ Այստեղ օրն ուրիշ փիլիսոփայություն ունի, կյանքն՝ ուրիշ առաքելություն, հացը՝ ուրիշ համ, մարդը՝ ուրիշ արժեք, խոսքը՝ ուրիշ կշիռ, իսկ wi-fi-ը՝ վատ որակ։ Ձեր ֆեյսբուքյան տիրույթի հրճվախառը հրմշտոցը այստեղ հարց չի լուծում։ Այստեղ իրական, մսից, արյունից, կյանքի ռիթմը իր սեփական զարկերակով որոշող, փիլիսոփայական դանդաղկոտությամբ և անբացատրելի ինքնահավան վստահությամբ մարդիկ են, որոնց ուղղամիտ, առճակատող անկեղծությունը սթափեցնում է, ջերմացնում ու կանգնեցնում պատասխանատվության առջև միաժամանակ։ «Էս ի՞նչ եք անում» մեղադրանքից խուսափելը նույնքան դժվար է, որքան «էս ի՞նչ էիք արել» հարցի պատասխանը։ Արցախի իրողությունները չհասկացող մարդիկ կարող են շարունակել գոյատևել իրենց հորինված, իրենց հրամցվող «թավշյա» իրականության որոգայթներում։ Իսկ իրականությունը այլ է, այդ իրականության մասին Հ1-ը և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ միաժամանակ են լռում։ Այդ իրականությունը պատմության խաչմերուկ է։ Այն ֆեյսբուքից կարևոր է, live-ից ազդեցիկ, PR-ից թանկ և հեղափոխական «պախմելից» ցավոտ։ Այս իրականությունը մեկ հարցի պատասխան է պահանջում՝ տղերք, Արցախի հարցով թեմա կա՞… Եթե կա, պատասխան եք տալու հայ ժողովրդի և պատմության առջև։ Եթե չկա, ձեզ պետական գործչի պես պահեք, այն է՝ մոռացեք գալիք ընտրությունների, և հիշեք գալիք սերունդների մասին»:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է Զախարովան հեգնել է Ալեն Սիմոնյանին. «Օյ, կրկին բարեւ ձեզ, ինչո՞ւ եք դա անում Ալեն Ռոբերտովիչի հետ» Երեւանի քաղաքապետարանը երեք կապալառուների պատվիրակել է հանրային միջոցառումների կազմակերպումը՝ 4 տարբեր նպատակներով Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել՝ հարակից տան հենապատը և հայտնվել՝ տան բակում 8 ժամ հարցաքննությունից հետո ազատ արձակվեց Ո՞ր ակումբների մասին է երազել Սպերցյանը մանկության տարիներին. հայ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Արման Սահակյանին նոր մեղադրանք է առաջադրվել Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Փաշինյանական իշխանությունը մեր ժողովրդին խոստացավ նոր որակի Հայաստան․ բայց ի՞նչ ունենք այսօր. Մհեր Մելքոնյան Թուրքիայում անձրևային հեղեղումներ են. կան զոհեր Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողների են հայտնաբերել ՊՆ զինծառայողներ են մահացել ողբերգական ավտովթարից Նոր մանրամասներ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած վթարից. կա 2 զոհ Թիրախավորվել է Աբու Դաբիի գազամշակման համալիրը. կան վիրավորներ 2025 թվականին ԱՄՆ–ից Հայաստան է ուղարկվել արտաքսված անձանցով ևս 2 ինքնաթիռ Զրուցել են Ֆիդանը և Արաղչին Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կան զոհեր և վիրավորներ Ինչպես քվեարկել, եթե ընտրողը մեկ համայնքում հաշվառված է, բայց կքվեարկի այլ համայնքում Ավտոներկրողներն ահազանգում են. 2 օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները Այդ լարերից մեկը, իսկ երբեմն՝ երկուսն էլ, ի վերջո, անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին․ Լևոն Տեր–Պետրոսյան Նիկոլի մնալու դեպքում ձմռանն անդառնալի ծանր վիճակում ենք հայտնվելու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am