«Երկիր, որը պետք է տեսնել». Nas Daily-ն տեսանյութով ամփոփել է Հայաստան կատարած այցը

Հայաստանի մասին ճանաչողական տեսահոլովակներ պատրաստելու նպատակով մեր երկիր այցելած բլոգեր Nas Daily-ն այցի ավարտին ամփոփիչ տեսանյութ է պատրաստել այստեղ իր կատարած բացահայտումների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բլոգերը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի մասին շատերը գուցե չգիտեն, սակայն այն տարբեր առավելություններ ունի, որոնք արժանի են ուշադրության: Nas Daily-ն պատմությունը սկսել է հայկական ջրի մասին իր կատարած բացահայտմամբ: «Ամեն տեղ, ուր գնացի, ես տեսա փոքր ցայտաղբյուրներ, որոնք մշտապես գործում էին: Ես ապշած էի՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում: Մարդիկ փողոցում կանգնում են, ջուր խմում ցայտաղբյուրներից, ապա հեռանում: Կարիք չկա ջուր գնել պլաստիկ շշերով: Ես հիացած էի: Սա անվճար ջրի երկիր է»,- նշել է Nas-ը: Բլոգերը պատմել է Հայաստանի բոլոր դպրոցներում շախմատի պարտադիր դասընթացներ անցկացնելու մասին՝ ընդգծելով, որ այդ հատկանիշով սա աշխարհում միակ երկիրն է: Իսկ դպրոցական կրթությունից զատ հայ երեխաները ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հնարավորություն են ստանում բացարձակապես անվճար սովորել տարբեր հմտություններ, ինչպես ծրագրավորում, երաժշտություն, դիզայն: «Ես հիացած էի, թե ինչպես մի երկիր, որի մասին նախկինում չգիտեի, այսքան շատ բան անում է մյուսներից տարբերվող ձևով»,- նշել է բլոգերը: Նա պատմել է, որ Հայաստանն աշխարհի հնագույն վայրերից է: «Սա առաջին երկիրն է, որն ընդունել քրիստոնեությունը որպես կրոն ու կառուցել առաջին եկեղեցիները»,- նշել է Nas Daily-ն՝ ընդգծելով, որ այսօր այստեղ բնակվելու են գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Բլոգերն անդրադարձել է Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվաններին, որոնք ամեն երեկո իր շուրջն են հավաքում հազարավոր մարդկանց: Նա ընդգծել է, որ Հայաստանն այն երկրներից է, որը բավարար ուշադրության չի արժանանում աշխարհի կողմից: Տեսահոլովակի վերջում համացանցում ավելի քան 7 մլն հետևորդ ունեցող Nas Daily-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին հյուրընկալության համար:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am