ՀՀԿ-ից փախուստի մեկնարկը տրված է

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը հարմարավետ տեղավորվել է իշխանական ուժի ափսեում եւ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով չի զիջում նախորդ իշխանական ուժերից՝ ՀՀԿ, ՀՀՇ։ Թավշյա հեղափոխության առաջին օրերին կար մտայնություն, թե հեղափոխական էյֆորիան ամիսներ հետո տեղի կտա՝ ճանապարհ բացելով հիասթափությունների առջեւ, սակայն Փաշինյանի իշխանության եռամսյա գործունեությունը ցույց է տալիս, որ հեղափոխական մթնոլորտն ու համակրանքը հեղափոխություն կատարած լիդերի նկատմամբ դեռ երկար իր տեղը չի զիջի։ Նախկին իշխանության «կեղտերը» ջրի երես հանելու գործելաոճը որդեգրած նոր իշխանությունների առջեւ օր օրի գործելու առավել մասշտաբային հարթակներ են բացվում, քանի որ բացթողումներն ու «կեղտերն» այնքան շատ են, որ թվում է, թե դրանց բացահայտելու գործը տասնամյակներ կձգվի՝ ամրապնդելով իշխանության դիրքերը։ Ստեղծված նոր պայմանները ՀՀԿ-ին տրանսֆորմացվելու խնդրի առաջ է կանգնեցում։ Որքան էլ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը շարքերին հանգստություն պահպանելու հորդորներ է անում ու հուսադրում, թե առաջիկա ամիսներին վերադառնալու ճանապահ է բացվելու, նոր իշխանությունը հիասթափելու է հանրությանը, այդուհանդերձ իրականությունը հակառակի մասին է խոսում եւ դա հասկանում են նաեւ շարքային կուսակցականները։ Նախկին ոստիկանապետ, վերջերս ՀՀԿ-ի շարքերը համալրած Ալիկ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունն այդ մասին է փաստում, նա հայտարարում է, թե հիասթափվել է ՀՀԿ-ից ու չի բացառվում, որ քաղաքականությունից հեռանա։ Այս բարձրաձայնումը ըստ էության այս օրերին պատրաստ է անել ՀՀԿ-ում մի ստվար զանգված, որոնք կուսակցության այսպես կոչված քաղակտիվը չեն եղել, նրանք ՀՀԿ-են եկել միմիայն այն բանի համար, որպեսզի իշխանություն ստանանան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Եւ հիմա այս խավը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր ուսերին եւ պատրաստ է մի քայլ հետ անել ու սպասել մինչեւ ջրերը կզուլալվեն, քաղաքական նոր իշխող կուսակցությունը կմտնի իր լիակատար իշխանության մեջ եւ նոր միայն այդ ժամանակ իրենք ուղիներ կորոնեն այնտեղ հայտնվելու համար։ Իհարկե, ՀՀԿ-ն այսօր ունի խորհրդարանական մեծամասնություն, բայց դա զուտ ներկայացուցչական է, առանց լծակների, իսկ կուսակցության վարկաբեկվածության աստիճանը նույնիսկ այդ մեծամասնության պարագայում վերադարձի շանսեր չի տալիս։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից ու իշխանության հանձնումից հետո ՀՀՇ-ն էլ նույն ճակատագրին արժանացավ, գաղափարակիրները մնացին տեղում՝ հետո ինչպես հիմնադիր նախագահը կասեր՝ դառնալով «գեղի կլուբի» անդամներ, իսկ իշխանամետները, նրանք, որոնք կուսակցության շարքերը համալրել էին բացառապես իշխանության տիրանալու ակնկալիքով, սահուն անցում կատարեցին ՀՀՇ-ից դեպի ՀՀԿ։ Այսօր արդեն առաջին ծիծեռնակները կան։ Մի քանի օր առաջ լրատվականները հեղեղվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, համաձայն որի Արմեն Ղուլարյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Ղուլարյանը Տավուշի նախկին մարզպետն է, ՀՀԿ-ի առանցքային ներկայացուցիչներից, որն իր ուրույն ավանդն է ունեցել կուսակցության վերարտադրության հարցում եւ բոլոր ընտրություններին պատվով հաղթահարել այդ առաքելությունը։ Սակայն այսօր նա ինչ-ինչ հանգամանքների բերումով հայտնվում է նոր կառավարությունում, եւ ինչու պիտի օրինակ Ալիկ Սարգսյանը կամ մյուսները չկարողանան։ Այնպես որ ՀՀԿ-ում կարելի է ասել տրված է փախուստի մեկնարկը, իսկ հանգրվանը լինելու է Փաշինյանի ղեկավարած ուժը։ Կասկած չկա, որ այն էլ հավակնում է դասական իշխող ուժի ու պատրաստ է ընդունել նախկին իշխանության համեմատաբար «փոքր հանցագործներին», թեպետ հեղափոխությունից հետո ի շարք այլ ոլորտների, Փաշինյանը նաեւ քաղաքական դաշտն ազատականացնելու, կայացնելու սկզբունքներ էր հռչակում։ Անի Սահակյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am