Առաջին բանակային զորամիավորման շրջանակում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Առաջին բանակային զորամիավորման շրջանակում օրերս անցկացվել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում իրականացվել են զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանական և հարձակողական օպերացիայի պլանավորման, նախապատրաստման ու վարման, շտաբերի բացազատման, հիմնական և պահեստային ուժերի վերադասավորման, ընդգրկված անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի և միջոցների արդյունավետ կիրառման աշխատանքներ: Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ներգրավված զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, իրականացվել են հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման, կահավորման աշխատանքներ: Զորավարժության ղեկավար, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին զորամասերի հրամանատարները զեկուցել են պաշտպանական մարտի մտահղացման վերաբերյալ, կատարվել է տեղազննում: Տեղանքում զորավարժության ղեկավարը ստորաբաժանումների հրամանատարությանը ցուցումներ է տվել աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, կազմվել է տեղազննման պլան, համապատասխան օղակներն անցել են հաշվարկների կատարման: Ճշգրտվել են նաև հակառակորդի հավանական գործողությունները՝ հաշվի առնելով զորամիավորման հրամանատարի որոշման բոլոր մանրամասները, մշակվել և հաստատվել են մարտի նախապատրաստման և վարման համար անհրաժեշտ փաստաթղթերը: 1-ին բանակային զորամիավորումում անցկացված եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունները ցույց տվեցին, որ անձնակազմի պատրասության մակարդակը բարձր է, զինծառայողներն ունակ են կատարելու առաջադրված մարտական խնդիրները:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանն իր սխալները փորձում է գցել Ռուսաստանի նախագահի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան Թրամփն առաջարկ է արել Իրանին Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել. «Հրապարակ» Կաթողիկոսն ընդունել է Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է Զախարովան հեգնել է Ալեն Սիմոնյանին. «Օյ, կրկին բարեւ ձեզ, ինչո՞ւ եք դա անում Ալեն Ռոբերտովիչի հետ» Երեւանի քաղաքապետարանը երեք կապալառուների պատվիրակել է հանրային միջոցառումների կազմակերպումը՝ 4 տարբեր նպատակներով Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել՝ հարակից տան հենապատը և հայտնվել՝ տան բակում 8 ժամ հարցաքննությունից հետո ազատ արձակվեց Ո՞ր ակումբների մասին է երազել Սպերցյանը մանկության տարիներին. հայ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Արման Սահակյանին նոր մեղադրանք է առաջադրվել Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Փաշինյանական իշխանությունը մեր ժողովրդին խոստացավ նոր որակի Հայաստան․ բայց ի՞նչ ունենք այսօր. Մհեր Մելքոնյան Թուրքիայում անձրևային հեղեղումներ են. կան զոհեր Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողների են հայտնաբերել ՊՆ զինծառայողներ են մահացել ողբերգական ավտովթարից Նոր մանրամասներ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած վթարից. կա 2 զոհ Թիրախավորվել է Աբու Դաբիի գազամշակման համալիրը. կան վիրավորներ 2025 թվականին ԱՄՆ–ից Հայաստան է ուղարկվել արտաքսված անձանցով ևս 2 ինքնաթիռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am