«Սա ոչ թե Հյուսիսային Կորեայում, այլ Ռուսաստանում է կատարվում». Տիգրան Խզմալյան
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը գրում է. «Լսել էինք, որ Ռուսաստանում վերջերս մարդկանց բռնում ու դատում են սոցցանցերում գրառումների կամ ուրիշների գրածը տարածելու համար: Այս օրիորդը նկարագրել է, թե ինչպես նրան երեք տարի առաջ մի քանի ծաղրանկար իր էջին արտատպելու համար այժմ երկու քրեական հոդվածով են մեղադրում: Եթե հետաքրքիր է, կարդացեք: Սա ոչ թե Հյուսիսային Կորեայում, այլ Ռուսաստանում է կատարվում, այսօր»:
