«Քոչարյանի հարցաքննությունը տեսագրելու որոշում կա». ՀՔԾ պետ
«Տեսագրելը որոշում է վարույթ իրականացնող մարմինը: Եթե տեսագրվում է, չի նշանակում՝ հրապարակայնացվելու է, այլ կցվելու է քրեական գործին: Այո, ունենք տեսագրելու որոշում»,-ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվել են Ռոբերտ Քոչարյանի՝ այսօր սպասվող հարցաքննության մասին: Ինչո՞ւ է փոխվել քննչական խմբի ղեկավարը և ինչո՞ւ է գաղտնի պահվում նրա անունը հարցին Խաչատրյանը պատասխանել է, թե որևէ գաղտնիք չկա, իրենց քննիչներից է: Նախնական տեղեկություններով, հարցաքննությունը տեղի է ունենալու կեսօրին:
