Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն այսօր է
Սպասվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կներկայանա Հատուկ քննչական ծառայություն՝ «Մարտի 1-ի» գործով հարցաքննության՝ վկայի կարգավիճակով: Ինչ վերաբերում է հարցաքննության ընթացքը տեսաձայնագրելուն, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն օրեր առաջ ասել էր, որ դա տեխնիկական պայմանավորվածություն է և դեռևս քննարկման փուլում է: Մի շարք փաստաբաններ նշում են, որ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը պետք է պահպանվի, և Քոչարյանի ցուցմունքը չի կարող հրապարակվել՝ անկախ գործի հնչեղությունից:
