Փաշինյան-ՀՅԴ՝ ընդդեմ Ծառուկյանի

«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի հանդիսությանը, որն անցկացվել էր Երեւանում: Առաջին հայացքից արարողակարգային այդ մասնակցությունը իրականում իր մեջ պարունակում է բավականին ուշագրավ քաղաքական ենթատեքստ, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ էր տեղի ունեցել դրանից մի քանի ժամ առաջ Ազգային ժողովում՝ Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ընթացքում: ՀՄԸՄ-ն անկասկած համազգային նշանակության կառույց է, որն այդուհանդերձ գտնվում է Դաշնակցության ենթակայության տակ, ՀՅԴ կառուցվածքային օղակներից է:

Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մի կողմից հասկանալի լինելով զուտ պաշտոնի բերումով՝ ՀՄԸՄ համահայկական նշանակության հետ համադրումով, մյուս կողմից՝ իր մեջ, անշուշտ, պարունակում էր վերաբերմունք ՀՅԴ-ի հանդեպ, եւ ինչ-որ իմաստով աջակցություն ՀՅԴ-ին:

Իսկ հետաքրքիրն այն էր, որ դրանից մի քանի ժամ առաջ ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումներում, ավելի շուտ դրա նախագծի մշակման վերաբերյալ քննարկումներում, բավական բուռն բանավեճ էր ունեցել «Ծառուկյան» դաշինքի կամ ԲՀԿ-ի հետ ընտրական գործընթացների եւ բարեգործության շուրջ՝ պահանջելով ընտրական գործընթացներում ուղղակի արգելել որեւէ բարեգործություն քաղաքական նպատակներով չշահարկելու համար:

ԲՀԿ-ն, բնականաբար, դեմ էր հանդես եկել դրան, ինչը եւս հասկանալի է՝ բարեգործությունն այդ կուսակցության, ըստ էության, առանցքային «քաղաքական պլատֆորմն» է: Ահա այդ ֆոնին առավել ուշագրավ է դառնում Նիկոլ Փաշինյանի, ըստ էության, կամա թե ակամա, քաջալերող մասնակցությունը ՀՅԴ կառույցներից մեկի հոբելյանին: Բանն այն է, որ այդ իմաստով պատկերը բավականին համահունչ է նաեւ ներքաղաքական շահերի համայնապատկերին, որ առկա է Հայաստանում թավշյա հեղափոխության ներկայիս փուլում, եւ խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարում: Այստեղ Նիկոլ Փաշինյանի առանցքային մրցակիցը ԲՀԿ-ն է, իհարկե ամենեւին ոչ նույն քաշային կատեգորիայում, սակայն ԲՀԿ-ն, որը սպասում է իր ժամին:

Իրատեսական է այդ սպասումը, թե ոչ, այլ հարց է, սակայն, ըստ էության, այլ լուրջ մրցակից Նիկոլ Փաշինյանը չունի: Ըստ այդմ, նա բնականաբար պատրաստ է աջակցել որեւէ ուժի, որը նրան կաջակցի կամ պատրաստակամ կլինի աջակցել գլխավոր մրցակցի դեմ պայքարում: Առավել եւս, որ Դաշնակցությունն այդ իմաստով թերեւս ամենահարմար ուժն է այդ խնդիրները լուծելու համար, որովհետեւ, լինելով ըստ էության ամենագաղափարականն ու քաղաքականը համեմատության մեջ, միաժամանակ նաեւ ամենաանօգնականն է ընտրական գործընթացում, եւ 1998-ից հետո, ըստ էության, մշտապես կախված է իշխանությունների աջակցությունից:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակն այնպիսին է, որ իշխանություններն էլ մշտապես ունեն ՀՅԴ-ի աջակցության կարիքը Սփյուռքի մասով, եւ այստեղ Նիկոլ Փաշինյանն ամենեւին բացառություն չէ: Իհարկե նրա համար Սփյուռքի անհրաժեշտությունն այն չէ, ինչ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի համար, այսինքն՝ փոխարինել ներքին լեգիտիմության բացակայությունը:

Փաշինյանն ունի թե՛ ներքին, թե՛ Սփյուռքում մեծ լեգիտիմություն: Բայց չունի ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան այդ լեգիտիմությունը կապիտալիզացնել ու վերածել քաղաքական արդյունքի թե՛ Հայաստանին առնչվող նախաձեռնությունների առումով, ինչի կարիքը չափազանց մեծ է հատկապես տնտեսական իմաստով, թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության առումով, որտեղ եւս Փաշինյանի նոր, դեռեւս չձեւավորված թիմի համար բավականին մեծ է արդեն ձեւավորված դաշնակցական ռեսուրսների կարեւորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Խոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել «Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավnրներ Հպարտ հարկատունե՛ր, կռախի առաջ եք կանգնելու․ Գառնիկ Դանիելյան (video) Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ սեռակшն բռնnւթյուն գործադրած 44-ամյա հորը Գագիկ Ծառուկյանի անմեղությունը փաստող ևս մեկ տեսագրություն է հրապարակվել. Հայկ Մամիջանյան (video) Հութիները ազատ են արձակել 2 տարի գերության մեջ պահած ՄԱԿ-ի աշխատակցին. AP Հիմա Լուլունա, սպասե՛ք՝ հաջորդը Փաշինյանին չեն թողնելու մտնի Ռուսաստան․ քաղաքացի (video) Բաքվից Երևան հնարավոր թռիչք․ ինչ է հայտնի. Ազատություն Աներորդուս բիզնեսն են ուզում փակել, իրենց գործողություններն անօրինական են․ Մեսրոպ Մանուկյան Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Ծառուկյանի գործով Փաշինյանենք իրենց մեջտեղից ճղում են, բայց բացահայտվել է արդեն, որ․․․ Արման Աբովյան (video) Կլիմայի համար պայքարը ենթադրում է գռեհիկ, կեղծ ստերով հակաքրիստոնեական արշա՞վ. Լարիսա Ալավերդյան Նիկո՛լ, դու Արթիկի գաղութում ես հայտնվելու՝ էս ձեռնաշղթաներով․ քաղաքացու ակցիան դատարանի դիմաց (video) Դատախազությունը պետք է զբաղվի ձեր հայտարարությամբ․ Փաշինյան-լրագրող երկխոսությունը (video) «Ալիևի սպառնալիքը լսե՞լ եք․․․ ի՞նչ խաղաղության մեջ է դա»․ Փաշինյանի արձագանքը (video) «Լկտի՛, երբ աղջիկդ կհայտնվի էդ վիճակում, կսպասես ոստիկաններին». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Չես հասկանում՝ դատի կտա՛մ․․․ Փաշինյանը կռվեց լրագրողի հետ (video) Փաշինյանը նորից սկսեց գոռալ ու սպառնալ՝ Սամվել Կարապետյանի մասին խոսելիս (video) Մշակութային ժառանգությունը վերացվում է, իսկ իշխանությունը աչք է փակում. Արտակ Բեգլարյան Հայաստանում օդի ջերմաստիճանը մեկ օրով կնվազի. եղանակի տեսություն Նրանք, ովքեր uպառնում էին մեզ տանկերով գալ և oկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև Սնդիկով աղտոտված ջրի ֆոնին՝ առողջության պաշտպանության միջազգային պարտավորությունն ի՞նչ է տալու. Պողոսյան ԱՄՆ-ում մարզիչը դատապարտվել է առավելագույն պատժաչափի՝ պորնոգրաֆիայի արտադրության համար Կանգնեցրե՛ք այս կործանիչ նախագիծը․ Ամուլսարի գործարկումն աղետ է լինելու․ ակցիա կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am