Լենինգրադի մարզի լճերից մեկում 16-ամյա հայ տղա է խեղդվել
ՌԴ Լենինգրադի մարզի Վոլոսովսկի շրջանում 16-ամյա հայ տղա է խեղդվել: Այս մասին հայտնում է «47news.ru»-ն: Տղայի կրտսեր եղբայրը ոստիկաններին պատմել է, որ նրանք լողանալիս են եղել լճում, շիշ են նետել ջուրը, հետո սուզվել ու գտել այն: Եղբոր խոսքով՝ վերջին անգամ ցամաք դուրս գալուց հետո նա չի տեսել ավագ եղբորը: Խեղդվածն այս տարի ավարտել էր 9-րդ դասարանը: Նրա ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել Հայաստանից:
