Ռոբերտ Նազարյանը վայր է դրել լիազորությունները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր է դրել լիազորությունները: Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա հուլիսի 1-ից: Սահմանադրության համաձայն հանձնաժողովի նախագահին ընտրելու է Ազգային ժողովը վարչապետի ներկայացմամբ: Նախկինում ներկայացնում էր վարչապետը, նշանակում էր՝ ՀՀ նախագահը:
