Ավտովթար Արմավիրի մարզում. Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել են. Opel-ն ու ВАЗ 2107-ը

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 24-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 10։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի սկզբնամասում բախվել են Էջմիածնի բնակիչ՝ 60-ամյա Նիկողոս Անտոնյանի վարած Opel մակնիշի 35 CQ 293 համարանիշի և Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ՝ 54-ամյա Ռադիկ Սահակյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 QD 288 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 20-ամյա Հայկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Հաստատվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցանկի առաջին 15 թեկնածուները Մերցն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում հրադադարը Ադրբեջանում վերջին 24 ժամում հինգ երկրաշարժ է գրանցվել Իսրայելի դեսպանն ԱԳՆ է կանչվել Լիբանանում իտալացի խաղաղապահների ուղղությամբ կրակոցներից հետո Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը. ամերիկյան լրատվամիջոցներ Ինձնից լավ ոչ ոք չգիտի այն բարդությունները, որոնք կապված են եվրոպական շուկայի հետ. Ռոբերտ Քոչարյան Փաշինյանի քաղաքականությունը քանդում է գյուղացիների բարեկեցությունը․ Ռոբերտ Քոչարյան Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է. Վարդան Ոսկանյան Նիկոլ Փաշինյանն իր սխալները փորձում է գցել Ռուսաստանի նախագահի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան Թրամփն առաջարկ է արել Իրանին Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել. «Հրապարակ» Կաթողիկոսն ընդունել է Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է Զախարովան հեգնել է Ալեն Սիմոնյանին. «Օյ, կրկին բարեւ ձեզ, ինչո՞ւ եք դա անում Ալեն Ռոբերտովիչի հետ» Երեւանի քաղաքապետարանը երեք կապալառուների պատվիրակել է հանրային միջոցառումների կազմակերպումը՝ 4 տարբեր նպատակներով Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել՝ հարակից տան հենապատը և հայտնվել՝ տան բակում 8 ժամ հարցաքննությունից հետո ազատ արձակվեց Ո՞ր ակումբների մասին է երազել Սպերցյանը մանկության տարիներին. հայ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am