Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Volvo-ն ու ВАЗ 2109-ը. վերջինը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրս՝ ճամփեզրին. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Ստեփան Նահապետյանը իր վարած Volvo մակնիշի 27 DU 777 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է առջևից ընփացող Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Սիմոնյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 35 NQ 343 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2109-ի վարորդ Ա. Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով ВАЗ 2109-ը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրս՝ ճամփեզրին։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ վաշտի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Խոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել «Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավnրներ Հպարտ հարկատունե՛ր, կռախի առաջ եք կանգնելու․ Գառնիկ Դանիելյան (video) Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ սեռակшն բռնnւթյուն գործադրած 44-ամյա հորը Գագիկ Ծառուկյանի անմեղությունը փաստող ևս մեկ տեսագրություն է հրապարակվել. Հայկ Մամիջանյան (video) Հութիները ազատ են արձակել 2 տարի գերության մեջ պահած ՄԱԿ-ի աշխատակցին. AP Հիմա Լուլունա, սպասե՛ք՝ հաջորդը Փաշինյանին չեն թողնելու մտնի Ռուսաստան․ քաղաքացի (video) Բաքվից Երևան հնարավոր թռիչք․ ինչ է հայտնի. Ազատություն Աներորդուս բիզնեսն են ուզում փակել, իրենց գործողություններն անօրինական են․ Մեսրոպ Մանուկյան Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Ծառուկյանի գործով Փաշինյանենք իրենց մեջտեղից ճղում են, բայց բացահայտվել է արդեն, որ․․․ Արման Աբովյան (video) Կլիմայի համար պայքարը ենթադրում է գռեհիկ, կեղծ ստերով հակաքրիստոնեական արշա՞վ. Լարիսա Ալավերդյան Նիկո՛լ, դու Արթիկի գաղութում ես հայտնվելու՝ էս ձեռնաշղթաներով․ քաղաքացու ակցիան դատարանի դիմաց (video) Դատախազությունը պետք է զբաղվի ձեր հայտարարությամբ․ Փաշինյան-լրագրող երկխոսությունը (video) «Ալիևի սպառնալիքը լսե՞լ եք․․․ ի՞նչ խաղաղության մեջ է դա»․ Փաշինյանի արձագանքը (video) «Լկտի՛, երբ աղջիկդ կհայտնվի էդ վիճակում, կսպասես ոստիկաններին». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Չես հասկանում՝ դատի կտա՛մ․․․ Փաշինյանը կռվեց լրագրողի հետ (video) Փաշինյանը նորից սկսեց գոռալ ու սպառնալ՝ Սամվել Կարապետյանի մասին խոսելիս (video) Մշակութային ժառանգությունը վերացվում է, իսկ իշխանությունը աչք է փակում. Արտակ Բեգլարյան Հայաստանում օդի ջերմաստիճանը մեկ օրով կնվազի. եղանակի տեսություն Նրանք, ովքեր uպառնում էին մեզ տանկերով գալ և oկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև Սնդիկով աղտոտված ջրի ֆոնին՝ առողջության պաշտպանության միջազգային պարտավորությունն ի՞նչ է տալու. Պողոսյան ԱՄՆ-ում մարզիչը դատապարտվել է առավելագույն պատժաչափի՝ պորնոգրաֆիայի արտադրության համար Կանգնեցրե՛ք այս կործանիչ նախագիծը․ Ամուլսարի գործարկումն աղետ է լինելու․ ակցիա կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am