Ավտովթար Վրաստանում. բախվել են հայկական պետհամարանիշերով բեռնատար և մարդատար ավտոմեքենաները
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել. «Ժամեր առաջ Թբիլիսիից 15 կմ հեռավորության վրա գտնվող Կումիսի գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել հայկական պետհամարանիշերով բեռնատար և մարդատար ավտոմեքենաները։ Պատահարի արդյունքում տուժել են միայն մարդատար ավտոմեքենայի 3 ուղևորները, որոնք ազգությամբ ռուս են, ՌԴ քաղաքացիներ։ Տուժածները ստացել են թեթև վնասվածքներ»:
