Դիմելու եմ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակեն. Արարատի մարզպետը սահմաններ չի ճանաչում. Ալիկ Սարգսյան (video)
Արարատի նախկին մարզպետի մեղադրանքները ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շանտաժ և իր անձը վարկաբեկելու փորձ է համարում։ «Երբ ստացա առաջին նամակը, լուրջ չվերաբերվեցի դրան։ Պատռեցի նամակը, որովհետև սա իր գործելաոճն է։ Կարծում եմ՝ ես առաջինը չեմ, որ նման իրավիճակում է հայտնվել»,- Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց Սարգսյանը։Սարգսյանը նաև նշեց, ո Վարդգես Հովակիմյանը մարզպետ նշանակվելուց հետո հասկացել է, որ չի կարող չարաշահումներ իրականացնել ու իր ծրագրերը կյանքի կոչել, դրա համար էլ սկսել է իր դեմ ուղղված գործողություններ իրականացնել: Մանրամասները՝ տեսանյութում.
